«Սառույցով դույլ» ակցիայի երիտասարդ կազմակերպիչը մահացել է ողբերգական մահով
Աշխարհ
Ողբերգական մահով կյանքից հեռացել է Ice Bucket Challenge-ի հիմնադիրներից մեկը՝ Քորի Գրիֆֆինը: Ինչպես հաղորդում է kp.ru-ն, նա խեղդվել է Ատլանտյան օվկիանոսում:
Գրիֆինը Նանտակետվոդու կղզիներին մոտ բարձր շինությունից նետվել է ջուրը և չի կարողացել լողալ: Դրանից հետո փրկարարները հայտնաբերել են 27-ամյա երիտասարդի անշնչացած մարմինը:
Քորի Գրիֆֆինը եղել է Փիթ Ֆրեյթսի ընկերը, ով Ice Bucket Challenge-ի նախաձեռնողն է: Գրիֆֆինը կանգնած է եղել ակցիայի ակունքներում և ակտիվ մասնակցություն է ունեցել դրա ժողովրդականացմանը և տարածմանը:
Հիշեցնենք, որ այս ակցիայի շրջանակներում մարդիկ սառույցով ջուր են լցնում իրենց վրա, նկարահանում են և ներբեռնում համացանց: Դրանից հետո ակցիային միացած մասնակիցներն իրենց հերթին մարտահրավեր են նետում այլ մարդկանց, ովքեր պետք է 24 ժամվա ընթացքում միանան ակցիային: Եթե հրաժարվում են իրենց վրա սառույցով ջուր լցնելուց, ապա ստիպված են վճարել 100 դոլար (միանալու դեպքում` այդ գումարը 10 դոլար է) բարեգործական կազմակերպության ֆոնդին, որն օգնություն է ցուցաբերում ամիոտրոֆիկ սկլերոզով հիվանդներին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին