Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Եվրամիության «հետագա հնարավոր վճռական գործողությունները»
Աշխարհ
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն և Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելն օրվա ընթացքում կայացած երկրորդ հեռախոսազրույցի ժամանակ համաձայնել են համակարգել գործողությունները Եվրամիության նիստի նախօրեին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է Ուկրաինայի նախագահի մամուլի ծառայությունը:
Պորոշենկոն և Մերկելը քննարկել են միջազգային ջանքերը, որոնք նպատակամղված են Ուկրաինայի արևելքի իրադրության ապաէսկալացմանը, ինչպես նաև եռակողմ շփման խմբի շրջանակներում աշխատելու ուկրաինական կողմի պատրաստակամությունը:
«Պյոտր Պորոշենկոն ևԱնգելա Մերկելը համաձայնության են եկել համակարգելու ջանքերը Եվրոպայի խորհրդի՝ օգոստոսի 30-ին կայանալիք նիստի նախօրեին՝ Եվրամիության կողմից հետագա հնարավոր վճռական գործողությունների համար»,- ասված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Պորոշենկոն և Մերկելը քննարկել են Դոնբասի իրադրության կարգավորման համար բանակցությունների միջազգային ձևաչափը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին