ԵԱՀԿ-ն արտակարգ նիստ է գումարում Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար
Աշխարհ
ԵԱՀԿ-ն օգոստոսի 28-ին արտակարգ նիստ կանցկացնի Ուկրաինայի իրադրությունը քննարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հաղորդել է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ հղում անելով կազմակերպությանն առընթեր ԱՄՆ-ի առաքելության հայտարարությանը:
«ԵԱՀԿ-ի պատվիրակությունների՝ հինգշաբթի օրը Վիեննայում կայանալիք արտահերթ նիստի օրակարգի հիմնական հարցը կլինի Ուկրաինայում Ռուսաստանի կողմից կատարված խախտումները»,- ասված է հաղորդագրության մեջ:
Ավելի վաղ Ուկրաինայի անվտանգության ծառայությունը հայտարարել է, որ ՌԴ-ի հետ սահմանում գերի է բռնել ռուսաստանցի դեսանտայինների: Ավելի ուշ Ռուսաստանի պաշտպանության նախարարության մի աղբյուր ՌԻԱ «Նոոստի»-ին պարզաբանել է, որ Ուկրաինայում բռնված ռուս զինծառայողները պարեկում էին սահմանի հատվածը և, հավանաբար, պատահականորեն անցել են այն, ընդ որում նրանք դիմադրություն ցույց չեն տվել ուկրաինական ուժերին:


















































Ամենադիտված
«Խոպան գնալուց առաջ գնացել էին աներոջ տուն՝ հաջող անելու». մանրամասներ վթարից մահացած ընտանիքի մասին