ԱՀԿ-ն Էբոլա տենդով հիվանդանալու դեպքերի վեցակի ավելացում է կանխատեսում
Աշխարհ
Էբոլա տենդով հիվանդացածների թվաքանակը կարող է հասնել 20 հազարի, նախքան կհաջողվի կանգնեցնել համաճարակը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Ասոշիեյթեդ Պրես» գործակալությանը, հայտնել են Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում:
Դա ավելի քան վեց անգամ գերազանցում է այն մարդկանց թիվը (3062), որոնք այժմ համարվում են Էբոլայով վարակվածներ:
ԱՀԿ-ի տվյալների համաձայն՝ Էբոլա տենդի բռնկումն արդեն 1552 մարդու կյանք է խլել: Հիվանդանալու դեպքերի ավելի քան 40 տոկոսը գրանցվել է վերջին երեք շաբաթվա ընթացքում: Վիրուսի բռնկում է արձանագրվել Սիեռա Լեոնեում, Լիբերիայում, Գվինեայում և Նիգերիայում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել