Դելիում կազմակերպվել է փղի հեղինակած նկարների ցուցահանդես
Աշխարհ
Դելիում տեղի է ունեցել նկարների ցուցահանդես, որոնց հեղինակը Փուլքալի անունով հնդկական փիղն է: Միջոցառման նպատակը եղել է փողի հանգանակումն անհետացման սպառնալիքի տակ գտնվող կենդանիների պաշտպանության համար, տեղեկացնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Փիղն իր ոտքը թաթախել է ներկով, իսկ ապա այն դրել կտավի վրա: Փուլքալիի նկարները վաճառվել են 400-ական դոլարով:
Նկարչուհի Ալվանա Ահուջան պատմել է, որ ինքն ստիպված է եղել օգտագործել բանաններ և այլ կեր, որպեսզի Փուլքալին ցանկանա ստեղծագործել:
Հնդկաստանում ապրում է գրեթե 25 հազար փիղ, սակայն դրանց թիվը կրճատվում է որսագողության և բնակության բնական միջավայրի ավերման պատճառով: Փուլքալիին նույնպես մի օր փրկել են կոպիտ տերերի վատ վերաբերմունքից:
ArtSpice պատկերասրահում կազմակերպված ցուցահանդեսը համընկել է հնդկական Գանեշի աստծու պատվին սկսված տասնօրա տոնակատարության հետ, որն ավանդաբար պատկերվում է փղի գլխով:


















































Ամենադիտված
Ցմահ դատապարտյալ Արթուր Քոչարյանն ազատ է արձակվել