Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներ Մասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրում Գերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է 7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկը Գերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցել Ամանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվի Հավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ Փաշինյան «Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց «Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե Մելիքյանին Մարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքը 

Ալիևը նորից սկսեց հոխորտալ

Աշխարհ

Օգոստոսի սկզբին հայկական զորքերի դիրքապահների նկատմամբ կատարած դիվերսիոն գործողությունների անհաջողության պատճառած ցնցումից դուրս եկած' Ադրբեջանի առաջնորդ Իլհամ Ալիևը Բեյլագանում երիտասարդության և հասարակայնության ներկայացուցիչների հետ երեկ ունեցած հանդիպման ժամանակ դարձյալ հոխորտացել է և հանդես եկել սին հայտարարություններով:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, Սոչի մեկնելուց առաջ սեփական բանակին դիվերսիոն գործողությունների մղած Ալիևը, վերագրելով դրանք հայկական կողմին, հանդես է եկել ադրբեջանական բանակի կրած խայտառակ պարտությունը քողարկող հայտարարություններով, թե իբր օգոստոսյան բախումներում «արբեջանական բանակն արժանի հակահարված է տվել թշնամուն»: Սոչիում հանդիպման ժամանակ, սեփական բանակի զինվորների մեծ քանակությամբ կորստից ցնցման մեջ հայտնված Ալիևը դրանք վերագրել է հայերին և հայտարարել, թե, իբր, «շնորհիվ ադրբեջանցի հերոս զինվորների և սպաների արիության, Սոչիում Ադրբեջանի դիրքորոշումը հնչել է ավելի ուժեղ, ինչից հայկական կողմը դեռևս չի կարողանում ուշքի գալ»: Ալիևի այդ հանդիպման մասին հայտնել է «ԱզերԹԱջ»-ը:

Ալիևն ադրբեջանցի երիտասարդների առաջ դարձյալ կրկնել է 10 տարուց ավելի չարչրկած արտահայտություններն այն մասին, թե իբր ադրբեջանական բանակն այնքան «ուժեղ» է, որ նրա դեմ խաղ չկա, որ իրենք կվերականգնեն ինչ-որ «տարածքային ամբողջականություն» և այլ անհեթեթություններ: Ալիևն ադրբեջանական ժողովրդին խոստացել է ավելի մեծացնել 20 տարի միլիարդավոր դոլարների դիմաց զինելուց հետո հայկական ուժերի հետ փոքրիկ բախմանը չդիմացած սեփական բանակի բյուջեն' հույս ունենալով, որ այդպես կարող է ինչ-որ «հաջողության» հասնել:

Սեփական անհաջողություններից վախեցած Ալիևը փորձել է ամեն ինչում մեղադրել Արևմուտքին: Նա ասել է, թե «գլոբալացման քողի տակ որոշ արտասահմանյան շրջանակներ փորձում են իրենց կամքը թելադրել և ապակայունացնել իրավիճակն Ադրբեջանում»: Ալիևը խոսել է միջազգային կառույցների հետ Ադրբեջանի ոչ կառավարական կազմակերպությունների համագործակցության մասին' դրանք անվանելով «թշնամական»: «Իրականում աշխատանքներ են տարվում, որպեսզի երիտասարդությանն ուղղորդեն սեփական պետության դեմ», -ասել է նա:

Ալիևի այդ «նախազգուշացմանը» հետևել է Ադրբեջանի Նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհտիևի այն հայտարարությունը, թե «ճակատում վերջին իրադարձությունների հետ կապված որոշ լրատվական կայքեր օրենքներ են խախտել, մամուլի որոշ օրգաններ լավ չեն աշխատել»:

Ռամիզ Մեհտիևը երեկ հավաքել է պաշտոնական տեղեկատվությունների համար պատասխանատու կառույցների և ԶԼՄ-ների ղեկավարներին, և մեղադրել նրանց տեղեկատվական անվտանգության բնագավառում «Ադրբեջանի ազգային շահերին և օրենսդրությանը հակառակ գործունեություն տանելու, ճակատային գծում իրավիճակի վերաբերյալ սխալ տեղեկություններ և պետական գաղտնիքներ հայտնելու, թշնամու շահերին ծառայող տեղեկությունների արտահոսք թույլ տալու» մեջ:

Մեհտիևը ԶԼՄ-ների ղեկավարներին զգուշացրել և սպառնացել է, որ «անկախ ձևից և բովանդակությունից' Ադրբեջանի անկախության, ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և սահմանադրական կառուցվածքի դեմ յուրաքանաչյուր տեղեկություն հայտնած մամուլի օրգան պատժվելու է օրենքի ամբողջ խստությամբ»: Նա ԶԼՄ-ների ներկայացուցիչներին հանձնարարել է «ավելի ընդարձակ և օբյեկտիվորեն լուսաբանել Ադրբեջանի նախագահի կողմից կյանքի կոչվող հաջող քաղաքականությունը»:

Ինչպես երևում է' իրավապաշտպանների, քաղաքացիական ակտիվիստների և լրագրողների զանգվածային ձերբակալություններից հետո սեփական անհաջողությունները ժողովրդից թաքցնելու համար Ադրբեջանի իշխանություններն այժմ էլ աշխատում են լռեցնել ԶԼՄ-ներին:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը կմեկնի Ռուսաստան. Աշխարհաքաղաքական լարվածություն և նոր զարգացումներՄասկը միացել է Հուանգի վերադարձի կոչերին․ NVIDIA-ն նոր ղեկավար է փնտրումԳերմանիան հաղթեց 3:1 հաշվով․ վճռորոշ պայքարը դեռ առջևում է7:0՝ Հունաստանի դեմ․ Նիդերլանդների գոլային փոթորիկըԳերիների ռեկորդային փոխանակո՞ւմ․ Թրամփի թիմը գործի է անցելԿանադայում նավակի վթարի հետևանքով 3 մարդ է զոհվելԱմանորի ձևավորման աշխատանքներով պայմանավորված՝ Երևանի Աբովյան փողոցում երթևեկությունը կդադարեցվիՀավաքականը մեկնել է Ռիգա․ Միրանյանը՝ 23 ֆուտբոլիստների թվում 2 օր առաջ հանդիպել եմ Էրդողանի հետ, շատ մոտ ենք Թուրքիայի հետ սահմանների լիարժեք բացմանը․ ՓաշինյանԱՄՆ օդանավակայաններում առկա խնդիրները կապված չեն կիբերհարձակման հետ․ Թրամփ«Բանանը դարձավ Էրդողանի հանդեպ հավատարմության խորհրդանիշը»․ Սուրենյանց«Արարատ-Արմենիայի» պատասխանը՝ Եղիշե ՄելիքյանինԻրանում 20 օր անց գտել և ազատել են պատանդինՄարտիրոսյանը հաղթեց Կարլսենին․ հայ գրոսմայստերը՝ խմբի առաջատար Աքսում․ քարե հսկաների քաղաքըԼը Պենը չի բացառել Զելենսկու հետ հանդիպումը՝ Ուկրաինայի ֆինանսավորման հարցը քննարկելու համար Սպանության փորձ կատարած տղամարդը հայտնաբերվել է․ Վրաերթի է ենթարվել 16-ամյա հետիոտնԵրեկ հանդիպել եմ Ալիևի հետ, այժմ հարատև խաղաղության պատմական շանս ունենք․ ՓաշինյանՇվեյցարիան կարող է թույլատրել զենքի արտահանումը 36 երկիր ՀԱՊԿ-ը չարձագանքեց չնայած մեր դիմումներին. Փաշինյանը հիշեցրել է 2022-ի իրադարձություններըԱՄՆ իշխանությունները երկարաձգել են օտարերկրյա նավեր՝ երկրի ներսում նավթ տեղափոխելու թույլտվությունը Դուբլինում հաղորդավարը Փաշինյանին ցույց տվեց ՀՀ ի քարտեզը՝ Արցախը ներառյալ, որն իր հետ էր բերելՓաշինյանը աշխատանքային այցով կմեկնի Կամբոջա. ինչ է սպասվումԱՄՆ-ում ավելի քան ութ հազար չվերթ է հետաձգվել Նոր Սահմանադրություն․ Ալեն Սիմոնյանը կզրկվի՞ պաշտոնից, նախարարների դեմ վարույթներ կլինե՞նՄոսկվայի հյուսիս-արևելքում կրակոցներ են հնչել (տեսանյութ)Զելենսկին՝ մեծ փոխանակման մասին․ ավելի քան 1000 գերի՝ ամեն կողմիցՄեծ Բրիտանիայում ԱՄՆ ավիաբազայի երկնքում անհայտ անօդաչու թռչող սարքեր են հայտնաբերվելՊուտինը զգուշացնում է․ օտար զորքերը կդառնան թիրախ«20 տարուց Հայաստանը տեսնում եմ Եվրոպական միության կազմում»․ Փաշինյանը՝ ԴուբլինումՌուբիոն նշել է Իրանի հետ հակամարտությունում ԱՄՆ-ի հաղթանակի պայմանըՀիվանդանոց է վնասվել Կիևում․ հոսանքազրկումներ՝ 12 մարզումԱԹՍ-ների հարվածներ Ռուսաստանում․ Վոլգոգրադում 4 զոհ կաՄասկը կուղեկցի Թրամփին Չինաստան կատարելիք նրա այցի ընթացքումՋաջուռ գյուղում 19-ամյա վարորդը «BMW»-ով դուրս է եկել երթևեկելի գոտուց և բախվել քարերին․ կա վիրավորՀունգարիայում թաքցրած միլիոններ․ կանխիկի մի մասը գտել են անտառներումՆավաբախում Միսիսիպիում․ 32 մարդ հոսպիտալացվել էԵվրոպայի պատասխանը Մոսկվային․ առանց մեզ որոշումներ չեն լինիՏագնապ ամերիկյան ավիաբազայում․ կասկածելի ԱԹՍ-ների մասին ահազանգԹրամփ–Պուտին–Սի հանդիպում․ Ուկրաինան՝ օրակարգից դուրսՕդային քաոս ԱՄՆ-ում․ հազարավոր չվերթներ խափանվել ենՉգրանցված դեղեր՝ հայկական դեղատներում․ ո՞վ է պատասխանատու մարդու առողջության համարԽաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»Երևանից Արցախի հարցով նամակներ են հղել Շվեյցարիայի նախագահին և խորհրդարանինԲաղրամյան պողոտայում քաղաքացուն սպանողը հոգեկան խնդիրներ է ձեռք բերել պատերազմից հետո. մանրամասներՆախարարների նկատմամբ վարույթ կհարուցվի՞Ալեն Սիմոնյանը նոր սահմանադրությամբ կզրկվի նաև ԱԽ քարտուղարի պաշտոնից․ լուծարումՄեքսիկայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ի սահման շարժվող ներգաղթյալների քարավաններ չկանԿդադարեցվի Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումըՍպիտակ տունը հայտարարել է Ուկրաինայի կարգավորման հարցում «հուսադրող առաջընթացի» մասին
Ամենադիտված