Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր Հայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներին Մոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումից Թրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղության Ադրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումը 

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է նույնասեռականների իրավունքները ոտնահարող օրինագիծը. աշխարհն ապշած է (տեսանյութ)

Ռուսաստան

Սանկտ Պետերբուրգում ստորագրվել է նույնասեռականության և մանկապղծության քարոզչությունն արգելող օրենքը: Այսուհետ անչափահասների շրջանում նման քարոզչության պարագայում պատասխանատվություն է նախատեսվում,հաղորդում է Вести-ն:

Պետերբուրգի պատգամավորները համապատասխան օրինագիծն ընդունել են փետրվարի 29-ին: Օրենքի հրապարակելուց և ուժի մեջ մտնելուց այն խախտողներին սպառնում է 500 հազարից մինչև մեկ միլիոն ռուբլի տուգանք: Օրինագծի հեղինակները հայտարարել են, որ քարոզչություն ասելով պետք  է հասկանալ ոչ միայն սեռական փոքրամասնությունների կողմից հանրահավաքների և պիկետների անցկացումն, այլև՝ հրապարակային հայտարարությունները, որոնք ուղղված կլինեն անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական հարաբերությունների պոպուլյարիզացիային:

Սեռական փոքրամասնությունների ներկայացուցիչներն արդեն հանդես են եկել նոր օրենքի սուր քննադատությամբ: Իրավապաշտպանները պետերբուրգյան օրենսդիրներին մեղադրում են նույնասեռականների իրավունքների ոտնահարման մեջ, քանի որ ոչ ավանդական սեռական կողմնորոշումն ըստ էության հավասարեցվել է մանկապղծությանը:

Հատկանշական է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում, կոչ էր արել դադարեցնել նույնասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների նկատմամբ բռնությունների և խտրականության դրսևորումները։ Նա ասել էր, որ սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում։

Բան Կի Մունը հայտարարել էր նաև, որ պետությունները պետք է պայքարեն սեռական կողմնորոշման պատճառով ի հայտ եկող խտրականության ու հանցագործությունների դեմ և հրաժարվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման քրեականացման պրակտիկայից։

«Դուք՝ իբրև Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, պետք է դիմակայեք այս երևույթներին։ Նույնասեռականներին, բիսեքսուալներին ու տրանսսեքսուալներին ես մի բան եմ ուզում ասել՝ դուք միայնակ չեք։ Խտրականության և բռնության դեմ ձեր պայքարը հանդիսանում է մեր ընդհանուր պայքարը։ Ցանկացած հարձակում ձեր վրա հարձակում է ՄԱԿ-ի համամարդկային արժեքների ուղղությամբ... Այսօր ես ձեզ հետ եմ... Ու ես բոլոր երկրներին ու ժողովուրդներին կոչ եմ անում հանդես գալ ձեր պաշտպանությամբ»,-ասել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հատկանշական է, որ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինն իր զեկույցում տարօրինակ է համարել վերոնշյալ օրենքի ընդունումն ու փաստել, որ դրանով ոտնահարվում են մարդու իրավունքները:

Օրենքը խիստ քննադատության է արժանացել նաև ԱՄՆ պետդեպի կողմից: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, անդրադառնալով խնդրին, մասնավորապես ասել է. «Նույնասեռականների իրավունքները մարդու իրավունքներ են, մարդու իրավունքները՝ նույնասեռականների իրավունքներ»:

Հիշեցնենք, որ մի շարք երկրներում նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հայտարարել են, որ օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում հայտարարելու են համընդհանուր տուրիստական բոյկոտ և երբևէ չեն այցելելու Սանկտ Պետերբուրգ:



 

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում Խոշոր հրդեհ Բելգիայում․ ծխի պատճառով բնակիչներին զգուշացրել ենԴուք ստեղծել եք քաոս, վաղը դրա զոհը հենց դուք եք դառնալու․ ԴերզյանՀանրային տարածքներում դեն նետված գույքը կդառնա համայնքի սեփականությունըՆոյեմբերի վերջը հաջողություն կբերի այս կենդանակերպի նշաններին. նրանք կհաջողեն ամեն ինչում
Ամենադիտված