Եվրատեսիլին Ռուսաստանը ներկայացնող տատիկներին հարկավոր չէ հարստություն և փառք
Ռուսաստան
Ինչպես արդեն տեղեկացրել էր Լուրեր.com–ը, այս տարի «Եվրատեսիլ 2012»-ի Ռուսաստանը կներկայացնի «Բուրանովսկիե բաբուշկի» երգչախումբը։ Նրանք հաղթել էին մրցույթին մասնակցող 25 ստեղծագործողների հետ պայքարում՝ «Party for everybody» երգով։
Երգչախմբի անդամների հայտարարության համաձայն՝ նրանց հարկավոր չէ ո՛չ հարստություն, ո՛չ էլ հռչակ. նրանք միայն ցանկանում են իրենց ելույթների միջոցով գումար վաստակել Ուդմուրտիայի իրենց հայրենի գյուղում՝ Բուրանովոյում, եկեղեցի կառուցելու համար։ «Դա է մեր նպատակը։ Հռչակն ու հարստությունը տատիկներին հարկավոր չէ։ Մենք մեծ պատասխանատվություն ենք վերցրել մեզ վրա, երբ որոշել ենք եկեղեցի կառուցել, քանի որ դա հեշտ գործ չէ, հատկապես այն պատճառով, որ մեր պայծառ նպատակն իրականացնելու համար մենք ընտրել ենք էստրադային ելույթների միջոցով գումար վաստակելու ճանապարհը»,– հայտարարել է Ուդմուրտիայի հանրապետության նախագահ Ալեքսանդր Վոլկովը, որը մեծապես նպաստել է կոլեկտիվի ստեղծագործական հաջողություններին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)