Այս տարի մեկի փոխարեն գործելու են երեք շուկաներ. ՀՀ գյուղնախարար
Տնտեսություն
Այսօր Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը Ավստրիայի Զարգացման Գործակալության Հարավային Կովկասի տարածաշրջանային պատասխանատու Ալեքսանդր Բոհրի խնդրանքով ընդունեց վերջինիս։ Հանդիպումը ճանաչողական էր, և կողմերը քննարկեցին համագործակցության հեռանկարների հետ կապված խնդիրներ։ Հյուրի խնդրանքով նախարարը նախ ներկայացրեց գյուղատնտեսության ոլորտում վերջին տարիներին արձանագրված ցուցանիշները, ընդգծելով աճի առկա միտումները, այնուհետև այն առաջնահերթությունները, ուր առաջիկայում ցանկալի կլիներ համագործակցել Ավստրիայի Զարգացման Գործակալության հետ։
«Անչափ կարևորում ենք անասնապահության ոլորտի բարեփոխումները և այն ծրագրերը, որ այսօր նախապատրաստվում են կառավարության քննարկմանը ներկայացնելու համար։ Խոսքը տավարաբուծության, ոչխարաբուծության և թռչնաբուծության զարգացման հայեցակարգերի մասին է։ Եվ երկրորդը՝ նախորդ տարի լավ քննություն բռնած գյուղատնտեսական մթերքի շուկայի վերագործարկումն է մայրաքաղաքում։ Այս տարի մեկի փոխարեն գործելու են երեք շուկաներ, և այստեղ որոշակի ֆինանսական ծախսեր են պահանջվում»,- ասաց նախարարը՝ համագործակցության առաջիկա քայլերի մեջ առանձնացնելով նշված երկու առաջնահերթությունները։ Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար, Ալեքսանդր Բոհրը խոստացավ ըստ ամենայնի օժանդակել Հայաստանի գյուղատնտեսությանը Եվրոպական համագործակցությանն անդամակցելու ծրագրերի իրականացմանն գործում։
Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն ձեռք բերվեց երկու կողմից համագործակցությունը համակարգող պատասխանատուների նշանակման վերաբերյալ։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում