«Ռենովա»-ի տնօրենների խորհրդի նախագահ Վիկտոր Վեկսելբերգը հրաժարական է տվել
Ռուսաստան
«Ռենովա» ընկերությունների խմբի ղեկավար Վիկտոր Վեկսելբերգը հայտարարել է, որ հրաժարական է տվել UC Rusal («Ռուսական Ալյումին» ընկերությունների խումբ) տնօրենների խորհրդի նախագահի պաշտոնից, որը նա զբաղեցնում էր 2007–ից՝ ընկերության ստեղծման օրից։
Միևնույն ժամանակ, Վիկտոր Վեկսելբերգը հայտարարել է, որ դուրս է գալիս նաև UC Rusal ընկերության տնօրենների խորհրդի կազմից, հաղորդում է Итар-Тасс–ը։
UC Rusal–ի խոշորագույն բաժնետերեր են համարվում En+, ONEXIM խումբը, SUAL Partners և Amokenga Holdings ընկերությունները։ Վերջինս վերահսկվում է Glencore International AG–ի կողմից։ UC Rusal–ի 0.26% մասնաբաժինը վերահսկվում է ընկերության տնօրենների կողմից, իսկ 10.75%–ը ազատ տնօրինման է հանձնված։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)