Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Սանկտ Պետերբուրգի նույնասեռականները շարունակում են պայքարն իրենց իրավունքների համար (տեսանյութ)

Ռուսաստան

Ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունեցող անձինք Սանկտ Պետերբուրգի նահանգապետի՝ նույնասեռականության դեմ ուղղված օրինագծի հաստատումից հետո, որը դեռևս ուժի մեջ չի մտել, տեղեկացրել են իրենց հետագա քայլերի մասին:

Հուլիսի 7-ին նրանք կփորձեն նույնասեռականների երթ անցկացնել Պետերբուրգում, որը կհամընկնի Լոնդոնում նույն օրը կայանալիք նույնասեռականների Համաշխարհային երթի հետ: Վերջինս անց է կացվում 5-6 տարին մեկ անգամ, հաղորդում է NEWSru.com-ը;

«Այդ միջոցառումը աշխարհի պատմության ընթացքում նմանատիպ երթերից ամենամեծն է լինելու: Կազմակերպիչների կանխատեսմամբ՝ դրանում մասնակցելու է ավելի քան մեկ միլիոն մարդ»,- ասել է նույնասեռականների իրավունքները պաշտպանող ռուսական կազմակերպություններից մեկի ներկայացուցիչը;

Պետերբուրգյան ակցիայի կազմակերպիչները մտադիր են իրենց գործողություններով հասարակության և իշխանությունների ուշադրությունը սևեռել նույնասեռականների խնդիրների վրա: Իսկ մինչ այդ նրանք պատրաստվում են դիմել տարբեր դատական ատյաններ՝ իրենց իրավունքները պաշտպանելու համար:

Հիշեցնենք, որ Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոն մարտի 11-ին ստորագրել է անչափահասների շրջանում ոչ ավանդական սեռական կողմնորոշման քարոզչությունն ու մանկապղծությունն արգելող օրինագիծը, որով նմանատիպ գործողությունների պարագայում օրինախախտին նախատեսվում է պատասխանատվության ենթարկել՝ 500 հազարից մինչև 1 միլիոն ռուբլի տուգանքի տեսքով:

Ավելի վաղ վերոնշյալ օրինագիծը հաստատվել էր քաղաքային խորհրդարանի կողմից, ինչից հետո տեղի ու միջազգային իրավապաշտպաններն իրենց ցասումն արտահայտեցին այդ կապակցությամբ:

Այդպիսով, Պետերբուրգը շուտով կդառնա Ռուսաստանի 4-րդ շրջանը, որտեղ օրենքի ուժով կարգելվի նույնասեռականության մասին բարձրաձայն խոսելը:

Հատկանշական է, որ վերջերս ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Բան Կի Մունը, ելույթ ունենալով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովում, կոչ էր արել դադարեցնել նույնասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների նկատմամբ բռնությունների և խտրականության դրսևորումները։ Նա ասել էր, որ սեռական կողմնորոշման նկատմամբ խտրականությունը հանդիսանում է միջազգային իրավունքի կոպիտ խախտում՝ հավելելով, որ նույնասեռականների նկատմամբ խտրականության դրսևորումները հարձակում են համամարդկային արժեքների ուղղությամբ:

Բացի այդ, Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինն իր զեկույցում տարօրինակ է համարել վերոնշյալ օրենքի ընդունումն ու փաստել, որ դրանով ոտնահարվում են մարդու իրավունքները:

Օրենքը խիստ քննադատության է արժանացել նաև ԱՄՆ պետդեպի կողմից: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնն, անդրադառնալով խնդրին, մասնավորապես ասել է. «Նույնասեռականների իրավունքները մարդու իրավունքներ են, մարդու իրավունքները՝ նույնասեռականների իրավունքներ»:

Հիշեցնենք, որ մի շարք երկրներում նույնասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպությունները հայտարարել են, որ օրենքն ուժի մեջ մտնելու պարագայում հայտարարելու են համընդհանուր տուրիստական բոյկոտ և երբևէ չեն այցելելու Սանկտ Պետերբուրգ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված