Տարին բարենպաստ է բերքատվության համար. Հրաչ Բերբերյան
Տնտեսություն
«Տարին վատ չի մեկնարկել, իսկապես բարենպաստ տարի է բերքատվության համար», - այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց «Հայաստանի ագրարագյուղացիական միավորում» ՀԿ նախագահ Հրաչ Բերբերյանը: Նրա խոսքերով՝ «վեգետացիայի ժամանակն է հետ ընկնում: Ապրիլ ամսին ցրտահարություն չի լինի: Այն վտանգը, որն ամեն տարի լինում է, որ ծիրանենիները ցրտահարվում էին, այս տարի հնարավոր է նման բան չլինի»:
Բերբերյանը նշեց, որ այս տարի կարտոֆիլի բերքը կլինի հունիսին, որը քսան օրով հետ է անցյալ տարիների համեմատ: Նույնը բանջարեղենին է վերաբերում: Ամբողջական տարին բերքատվության առումով մոտ քսան օրով հետ է, որը դրական պետք է համարել աշնանացանի համար, իսկ գարնանացանը կուշանա: «Այս տարի ձյան քանակն այնքան շատ էր, որ անջրդի պայմաններում կունենանք ցորենի և կարոտոֆիլի շատ բերք», - ամփոփեց բանախոսը:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում