Ռուսաստանի Նալչիկ քաղաքում ահաբեկչությունների շարք է կանխվել
Ռուսաստան
Ռուսաստանի Նալչիկ քաղաքում բացահայտվել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման ընդհատակյա լաբորատորիա, հայտնել է ՌԴ Ազգային հակաահաբեկչական հանձնաժողովը (ԱՀՀ)։ «Մարտի 14-ի վաղ առավոտյան ՌԴ հատուկ ծառայությունների և ոստիկանության ուժերի համատեղ օպերատիվ–քննչական միջոցառումների իրականացման արդյունքում Նալչիկ քաղաքի ավտոտնակներից մեկում հայտնաբերվել է ինքնաշեն պայթուցիկ սարքերի պատրաստման ընդհատակյա լաբորատորիա»,– ասված է ՌԴ ԱՀՀ լրատվական կենտրոնի տարածած հաղորդագրության մեջ, հայտնում է «Ինտերֆաքս»–ը։
Ավտոտնակի սրահում և նկուղում հայտնաբերվել են 9 պատրաստի ռումբեր, ռումբ պատրաստելու պարագաներ, պայթյունավտանգ խառնուրդներ և նյութեր, տարաբնույթ հարմարանքներ և գործիքներ։ Իրավապահ մարմինների ունեցած օպերատիվ տվյալներով՝ հանցագործները նախապատրաստվում էին մի շարք ահաբեկչություններ իրականացնել Նալչիկ քաղաքում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)