Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 

Մաքսային և հարկային բարեփոխումները քննարկվել են դեղ արտադրողների և ներմուծողների հետ

Տնտեսություն

ՀՀ ԿԱ Պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հարկ վճարողների հետ կազմակերպվող հանդիպումներն ու քննարկումները, այդ թվում նաև՝ ըստ առանձին ոլորտների, որոնց նպատակն է բիզնեսի համապատասխան ճյուղի ներկայացուցիչներին ծանոթացնել հարկային և մաքսային բնագավառներում իրականացվող բարեփոխումներին, լսել գործարարներին հուզող խնդիրները, պարզաբանումներ տալ նրանց հուզող հարցերին և փորձել համատեղ լուծումներ գտնել հիմնախնդիրների կարգավորման ուղղությամբ:

Դեղ արտադրողների և ներմուծողների միության կազմակերպած 3-րդ՝ «Առանց փողկապների» երկօրյա հանդիպումը օրերս կայացավ Աղվերանում։ Արդեն ավանդական դարձած հանդիպմանն այս տարի ևս ներկա են գտնվել Հայաստանի դեղագործության ոլորտի բոլոր նշանակալից կազմակերպությունները՝ տեղական արտադրողներ, արտասահմանյան դեղագործական ընկերությունների հայաստանյան ներկայացուցչությունների, ներմուծող ընկերությունների ղեկավարներ, պետական ոլորտի պաշտոնյաներ, փորձագետներ, գիտնականներ։ Նման հանդիպումներին արդեն երրորդ տարին մասնակցել և ելույթներով հանդես են եկել ՀՀ ԿԱ ՊԵԿ ներկայացուցիչները, որոնք դեղագործական ընկերությունների խնդրանքով ներկայացրել են Հայաստանի մաքսային ու հարկային ոլորտներում իրականացվող բարեփոխումները: Այս մասին ասված է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետ Գևորգ Սաղոյանը, անդրադառնալով մաքսային ոլորտում իրականացվող բարեփոխումներին, նշել է, որ մաքսային ընթացակարգերի պարզեցումը կոմիտեի 2012թ.-ի գերակա խնդիրներից մեկն է: Մասնավորապես, փետրվար ամսից շրջանառությունից հանվել են արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներից պահանջվող 12 փաստաթղթեր, էական փոփոխություններ են կատարվել մաքսային արժեքի որոշման բնագավառում, ինչպես նաև պետական այլ կառույցների հետ համատեղ փորձեր են կատարվում այդ կառույցներից ստացվող թույլտվությունների և հավաստագրերի էլեկտրոնային տարբերակների առաքումն ապահովելու ուղղությամբ: Մեր օրենսդրությամբ դեղերի ներմուծման և արտահանման գործընթացը դեռևս 2004-ից հարմարեցվել էր միջազգային այն գործող չափորոշիչներին, որով այսօր առաջնորդվում են աշխարհի զարգացած երկրները: Անդրադառնալով տեղական արտադրության դեղերի արտահանման խթանմանը՝ Գևորգ Սաղոյանը նշել է, որ արտահանման ծավալների աճը մեր պետության համար կարևոր ռազմավարական խնդիր է և արտահանման խթանումը մեր երկրի առաջնային խնդիրներից մեկն է: Տնտեսության այդ ոլորտը մեզ մոտ բավականին ազատականացվել է և այսօր արտահանման համար մաքսային մարմին անհրաժեշտ է ներկայացնել ընդամենը երեք փաստաթուղթ. արտահանման հաշիվ-ապրանքագիր, միջազգայնորեն ընդունված բեռնագիր և մաքսային մարմիններին ներկայացվող հայտարարագիր: Սա փաստաթղթերի այն նվազագույն քանակն է, որ պահանջվում է ամենազարգացած երկրներում անգամ՝ միջազգային փոխադրումներ իրականացնելու համար: Անդրադառնալով դեղ ներմուծողների խնդիրներին, ՊԵԿ Մաքսային հսկողության վարչության պետը նշել է, որ դեղերի ներմուծման գործընթացում մաքսային արժեքի որոշման ժամանակ կիրառվում է գործարքի գնի մեթոդը, այսինքն, մաքսային մարմինը որպես հիմք է ընդունում այն արժեքը, որը նշված է ներմուծողի կողմից ներկայացված հաշիվ-ապրանքագրում: Ըստ Գևորգ Սաղոյանի, արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողների ժամանակի խնայողությունը և տեսուչների հետ շփումների կրճատումը կոմիտեի գործունեության կարևորագույն խնդիրներից են հռչակված:

ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման և հարկման ընթացակարգերի վարչության պետ Կարեն Բեգլարյանն իր ելույթում նշել է, որ կոմիտեի որդեգրած քաղաքականության նպատակն է հարկային մարմիններին հարկերը հավաքագրող մարմնից հարկ վճարողներին միջազգային չափանիշներին համապատասխան ծառայություններ մատուցող մարմնի վերածելը: Վերջին տարիներին խոշոր բիզնեսի նկատմամբ ցուցաբերվում է հասցեական մոտեցում՝ ելնելով ռիսկային չափանիշներից: Միաժամանակ «փափուկ» վարչարարություն է կիրառվում փոքր և միջին ձեռնարկատերերի նկատմամբ՝ այսպիսով խրախուսելով հարկերի կամավոր վճարումը:

Հանդիպման ընթացքում դեղ արտադրողների և ներմուծողների ներկայացուցիչները հնարավորություն են ունեցել իրենց հուզող հարցերի պատասխաններն ստանալ Պետական եկամուտների կոմիտեի ներկայացուցիչներից, կազմակերպվել են նաև շահագրգիռ քննարկումներ բնագավառի և կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությամբ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ամենադիտված