Գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի թիվը կավելանա երկուսով
Տնտեսություն
Անցած տարի օգոստոս ամսից գործող գյուղատնտեսական մթերքների տոնավաճառի թիվը այս տարի ամենայն հավանականությամբ կավելանա ևս երկուսով: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասացին ՀՀ գյուղնախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից:
Նրանց խոսքերով՝ այն շատ հրաշալի նախաձեռնություն էր, և քաղաքի բնակիչները այն լավ էին ընդունել: Շուկան իր ազդեցությունն է ունեցել նաև շրջապատի գների վրա: Այս պահի դրությամբ ևս երկու նման շուկաների տեղի հարցի քննարկումներն են գնում: Շուկան կակսի գործել այն ժամանակ, երբ գյուղացին արդեն վաճառելու բերք կունենա:
Հիշեցնենք, որ 2010 թվականի օգոստոս ամսից Երևանում գործում է գյուղացիական մթերքների տոնավաճը: Այն գործում է յուրաքանչյուր շաբաթ և կիրակի օրերին, ժամը 09:00-ից մինչև 20:00-ը, Կասյան և Կոմիտաս փողոցների հատման հարող տարածքում: Տոնավաճառի նպատակն է ՀՀ բոլոր մարզերում գործող գյուղացիական տնտեսություններին հնարավորություն ընձեռնել անվճար հիմունքներով ներկայացնել բացառապես սեփական գյուղատնտեսական արտադրանք երեւանաբնակ սպառողներին' ձեւավորելով գյուղմթերքների փոխշահավետ գին:
Տոնավաճառում կարող են վաճառվել գյուղացիական տնտեսությունների կողմից արտադրված ցանկացած գյուղատնտեսական մթերքներ' բացառությամբ թարմ մսից:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում