ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր 

2012 թ. մարտ ամսվա վերաֆինանսավորման տոկոսադրույքի վերաբերյալ

Տնտեսություն

2012 թ. մարտի 6-ի ՀՀ ԿԲ խորհրդի նիստին մասնակցում էին՝ ՀՀ ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը, նախագահի տեղակալ Ներսես Երիցյանը, խորհրդի անդամներ Աշոտ Մկրտչյանը, Օլեգ Աղասյանը, Ահարոն Չիլինգարյանը, Վախթանգ Աբրահամյանը:
Խորհրդի նիստում, որը սկսվեց Իրավիճակային հաշվետվության ներկայացմամբ, քննարկվեցին գնաճի, արտաքին միջավայրի, իրական, հարկաբյուջետային և դրամավարկային հատվածների զարգացումները: 2012 թ. փետրվարին 12-ամսյա գնաճը կազմել է 3%՝ պահպանվելով 4% նպատակային մակարդակի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ 2012 թ. փետրվարին նախորդ ամսվա նկատմամբ արձանագրվել է 0.9% գնանկում: Պարենային ապրանքների գները նվազել են 1.9%-ով՝ հիմնականում մրգերի (3.7%) և բանջարեղենի (10.7%) գների անկման արդյունքում, ամսական ցուցանիշին 1 տոկոսային կետ նպաստմամբ: Ոչ պարենային ապրանքների գներն աճել են 0.2%-ով, իսկ ծառայությունների սակագները մնացել են անփոփոխ:

2012 թ. հունվարին ՏԱՑ-ը կազմել է 4.4%, որը ձևավորվել է տնտեսության բոլոր ճյուղերում թողարկման ծավալների աճի արդյունքում: ՏԱՑ-ի բարձր ցուցանիշներ են արձանագրվել արդյունաբերությունում (21%) և ծառայությունների ոլորտում (6.7%), ավելի ցածր՝ գյուղատնտեսությունում (1.9%) և շինարարությունում (0.5%):

Արտաքին ապրանքաշրջանառությունը բնութագրող ցուցանիշները հետևյալն են. 2012 թ. հունվարին ՀՀ արդյունաբերության բարձր աճի պայմաններում արտահանման իրական ծավալների աճը շարունակվել է, սակայն, պայմանավորված նրանով, որ արտահանվող հիմնական մետաղների միջին գները հունվարին ցածր են եղել նախորդ տարվա հունվարի համեմատությամբ, արտահանման (FOB) դոլարային աճը 2011թ. հունվարի նկատմամբ կազմել է ընդամենը 0.4%: Ներմուծման(CIF) դոլարային աճը հունվարին նախորդ տարվա հունվարի նկատմամբ կազմել է 6.6%:

Խորհրդի նիստում ներկայացվեցին նաև ֆինանսական շուկայի փետրվար ամսվա զարգացումները. շուկայական ռեպո միջին տոկոսադրույքը հունվար ամսվա նկատմամբ նվազել է 0.5 տոկոսային կետով և կազմել 10.9 %, միջբանկային ռեպո տոկոսադրույքը՝ 0.3 տոկոսային կետով և կազմել 10.7%: Միաժամանակ, մինչև 1 տարի մարման ժամկետով պետական պարտատոմսերի առաջնային շուկայում նախորդ ամսվա համեմատ միջին տոկոսադրույքը նույնպես նվազել է և կազմել 8.9% (նվազումը 1.7 տոկոսային կետ): Բորսայական միջբանկային վարկերի միջին տոկոսադրույքը նախորդ ամսվա համեմատ նվազել է 3.2 տոկոսային կետով և կազմել 7.7%: Տոկոսադրույքներն աստիճանաբար նվազում են՝ դեկտեմբերին պարտադիր պահուստավորման մեխանիզմի փոփոխության հետևանքով ժամանակավոր աճից հետո:

2012 թ. փետրվարին արտարժույթի շուկայում դրամի միջին շուկայական փոխարժեքը նախորդ ամսվա համեմատ դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ այն արժեզրկվել է 0.3% տոկոսով՝ կազմելով 388.6 դրամ, Եվրոյի նկատմամբ արժևորվել է 2.7 %-ով' կազմելով 514.4 դրամ, ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 4.68 %-ով՝ կազմելով 13.04 դրամ: Նախորդ տարվա փետրվար ամսվա համեմատ դրամի միջին շուկայական փոխարժեքը դրսևորել է հետևյալ միտումները. ԱՄՆ դոլարի նկատմամբ արժեզրկվել է 6.06 %-ով, Եվրոյի նկատմամբ արժեզրկվել է 3.07 %-ով և ՌԴ ռուբլու նկատմամբ արժեզրկվել է 4.29 %-ով:

Ֆինանսական շուկայի նկարագրված զարգացումների պայմաններում դրամավարկային ցուցանիշները փետրվարի 17-ի դրությամբ արձանագրել են հետևյալ միտումները. 12-ամսյա կտրվածքով դրամային ավանդների 40.4% աճի պայմաններում դրամային զանգվածն առաջանցիկ՝ 28.2% աճ է արձանագրել փողի զանգվածի համեմատությամբ: Արտարժութային ավանդների 12-ամսյա աճը կազմել է 21.1% (բացառելով փոխարժեքի փոփոխության ազդեցությունը՝ 14.2%): Արդյունքում, դոլարայնացման մակարդակն այդ ժամանակահատվածում նվազել է 1.4 տոկոսային կետով (ավելի, քան 3.8%-ով): Պահպանվել են վարկավորման բարձր աճի տեմպերը՝ 34.4%:

Իրավիճակային հաշվետվության քննարկումից հետո խորհուրդը սկսեց քննարկումներն արտաքին և ներքին մակրոտնտեսական զարգացումների, դրամավարկային քաղաքականության ուղղությունների վերաբերյալ:

2012 թ. փետրվարին պահպանվեցին տարեսկզբին ձևավորված համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումները, որոնց մասին վկայում են աշխարհի առաջատար երկրների առաջնորդող ցուցանիշները (leading indicators): Այս պայմաններում հիմնական հումքային և պարենային ապրանքների գները որոշակի աճ են արձանագրել: Նավթի գինը նախորդ ամսվա նկատմամբ ավելացել է շուրջ 7.6%-ով՝ արդյունաբերական պահանջարկից բացի պայմանավորվելով նաև Մերձավոր Արևելքում շարունակվող հակասություններով: Պղնձի գնի աճը նախորդ ամսվա նկատմամբ կազմել է 4.6%:

Ըստ Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (FAO) տվյալների փետրվարին պարենային ապրանքների գների աճը հունվարի նկատմամբ կազմել է 0.94%՝ պայմանավորված շաքարավազի, բուսական և կենդանական յուղի, հացահատիկի գների աճով:
Համաշխարհային տնտեսական ակտիվության որոշակի վերականգնման նախանշանների, ինչպես նաև դրանց՝ դեռևս խոցելի հիմքերի վրա պահպանման պայմաններում ԵԿԲ-ն փետրվարին ևս քաղաքականության տոկոսադրույքն անփոփոխ է թողել և շարունակել է իրականացնել դրամավարկային քաղաքականության ոչ ստանդարտ միջոցառումներ՝ ֆինանսական շուկա ներարկելով մեծածավալ իրացվելիություն: Չնայած դրան և Եվրոգոտում պարտքային հիմնախնդիրների լուծման վերաբերյալ ձեռնարկված միջոցառումներին, պահպանվում են համաշխարհային տնտեսության աճի շուրջ անորոշությունները:
Առաջիկա ժամանակահատվածի համար անփոփոխ է նաև ԱՄՆ ԴՊՀ քաղաքականության տոկոսադրույքը: Միաժամանակ ԴՊՀ-ն դեռևս ձեռնպահ է մնում քանակական ընդլայնման երրորդ փուլի սպասվող մեկնարկից՝ հիմք ընդունելով տնտեսական ակտիվության դրական զարգացումները:

Խորհուրդն արձանագրեց, որ աշխարհի առաջատար մի շարք երկրներում տնտեսական ակտիվության դրական միտումների և համաշխարհային տնտեսական աճի հեռանկարների վերաբերյալ լավատեսական սպասումների ներքո հիմնական հումքային և պարենային ապրանքների միջազգային գները ձևավորել են թույլ գնաճային միջավայր: Բացի այդ, Մերձավոր Արևելքում աշխարհաքաղաքական խնդիրների պահպանման պարագայում գրանցվել է նավթամթերքի գնի աճ, որը որպես ռիսկ նախանշվել էր 2012 թ. առաջին եռամսյակի Դրամավարկային քաղաքականության ծրագրում: Խորհուրդն այս զարգացումները դեռևս մտահոգիչ չի համարում՝ առաջիկա ամիսներին Հայաստանում գնաճային միջավայրի վրա ազդեցության առումով:
Խորհուրդն արձանագրեց նաև, որ ՀՀ տնտեսության զարգացումների ազդեցությունը գնաճային միջավայրի վրա շարունակում է մնալ չեզոք՝ ինչպես հարկաբյուջետային քաղաքականության և մասնավոր ծախսումների, այնպես էլ աշխատանքի շուկայի կողմից:
Խորհուրդն ամփոփեց, որ զարգացումները ՀՀ տնտեսությունում ընթանում են Դրամավարկային քաղաքականության ծրագրերում ներկայացված բազային սցենարին համահունչ ինչպես ներքին, այնպես էլ արտաքին զարգացումների համատեքստում, թերևս վերջինին վերաբերող որոշ ռիսկերի դրսևորմամբ:

Խորհուրդը գնահատում է, որ այս իրավիճակում մեծ հավանականությամբ 12-ամսյա գնաճը կանխատեսվող ողջ հորի­զոնի ընթացքում կպահպանվի 4% նպատակային թիրախի ±1.5 տոկոսային կետ տատանումների թույլատրելի միջակայքում: Տնտեսության զարգացման ներկա միտումների պայմաններում ԿԲ-ն կշարունակի պահպանել քաղաքականության տոկոսադրույքի 8% մակարդակը, որը գնաճային միջավայրի վրա կթողնի չեզոք ազդեցություն:

2012 թ. մարտի 6-ի նիստում ԿԲ խորհուրդը որոշեց անփոփոխ թողնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը' 8.0%: Լոմբարդային ռեպոյի և ներգրավված միջոցների տոկոսադրույքները սահմանվում են համապատասխանաբար' 11.0% և 5.0%:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվել
Ամենադիտված