Մոսկվայում ձերբակալվել են էկոլոգ Ղազարյանին պաշտպանող ցուցարարները
Ռուսաստան
Մոսկվայի Հեղափոխության հրապարակում ոստիկանությունը ձերբակալել է էկոլոգ Սուրեն Ղազարյանի պաշտպանության համար պիկետ իրականացնող մի քանի ակտիվիստի, հաղորդում է Газете.Ru-ն։
«Այստեղ արդեն երեք ավտոբուս ձերբակալվածներ կան։ Մենք խաղաղ ակցիա էինք իրականացնում՝ ի պաշտպանություն Ղազարյանի։ Ի դեպ, ձերբակալությունները եղել են ոչ միայն Մոսկվայում, այլև՝ Չելյաբինսկում, Կրասնոդարում, Պետերբուրգում»,- ասել է Եվգենյա Չիրիկովան։
Այնուամենայնիվ, ակցիան շարունակվում է։ Այս պահին դրան մասնակցում է շուրջ 50 քաղաքացի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)