Մոսկվայում կայացած ընդդիմության ցույցից հետո 2 մարդ է ձերբակալվել
Ռուսաստան
2 մարդ է ձերբակալվել Մոսկվայում կայացած ընդդիմության ցույցից հետո, որոնք փորձել են քաղաքային իշխանությունների հետ չհամաձայնեցված ակցիա անցկացնել «Պուշկինսկայա» հրապարակում, հայտնում է РИА Новости–ն։
Այսօր Պուշկինսկայա փողոցում՝ ՌԴ պետդումայի պատգամավորներ Դմիտրի և Գենադի Գուդկովների, «Ձախ ճակատի» առաջնորդ Սերգեյ Ուդալցովի, ընդդիմության առաջնորդներ Բորիս Նեմցովի և Իլյա Յաշինի հետ հանդիպելու նպատակով շուրջ 200 քաղաքացի էր հավաքվել։ Եկել էին նաև շուրջ 100 լրագրողներ և բլոգերներ։ «2 քաղաքացի, որոնք փորձում էին չթույլատրված ցույց կազմակերպել՝ բացելով իրենց մոտ եղած պաստառները, ձերբակալվել են և տեղափոխվել ոստիկանության բաժանմունք՝ գործող օրենսդրության համապատասխան»,– հայտնել է ՌԴ ոստիկանության աշխատակիցը՝ գաղտնի պահելով ձերբակալվածների անունները։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)