Ռոման Աբրամովիչը 1.5 մլն դոլար է վճարել «Եվրո-2012»-ի տոմսերի համար
Ռուսաստան
Ռուս միլիարդատեր Ռոման Աբրամովիչը մտադրվել է այս տարի կայանալիք Եվրոպայի ֆուտբոլի առաջնության խաղերը դիտելու մեկնել ընկերախմբով։ Նա վճարել է 1.5 մլն դոլար՝ իր 100 մտերիմ ընկերներին Լեհաստանի և Ռուսաստանի ֆուտբոլի հավաքականների հանդիպմանը հրավիրելու համար։
«Եվրո–2012»-ին, որը տեղի է ունենալու այս ամռանը՝ Լեհաստանում և Ուկրաինայում, սպասվում է, որ կհյուրընկալվեն մեծ թվով ԱՊՀ երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։ Ռոման Աբրամովիչը Ռուսաստանի և Լեհաստանի հավաքականների խաղն իր ընկերների հետ դիտելու է նախագահական օթյակից։
Խաղի ընթացքում օլիգարխի բոլոր հյուրերին կմատուցեն միայն էլիտար ալկոհոլային խմիչքներ և համադամ խորտիկներ, իսկ ֆուտբոլային հանդիպմանը կհաջորդի երեկույթ, հայտնում է rt.com էլեկտրոնային պարբերականը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)