Մոսկվայում «Յաբլոկո» կուսակցության ձերբակալված ակտիվիստներն ազատ են արձակվել
Ռուսաստան
Ոստիկանությունն ազատ է արձակել այսօր Մոսկվայի Հեղափոխության հրապարակում «Յաբլոկո» կուսակցության ձերբակալված չորս ակտիվիստներին, որոնք բերման էին ենթարկվել չարտոնված ցույց անցկացնելու համար, ասված է կուսակցության մամլո ծառայության տարածած հաղորդագրության մեջ՝ հայտնում է BBC Russian–ը։
Ոստիկանությունը նրանց մեղադրել է հասարակական կարգը խախտելու մեջ՝ հարուցելով վարչական գործեր։ Ավելի վաղ մոսկովյան ոստիկանությունը հայտարարել էր, որ ձերբակալվել է մոտ 20 մարդ, որոնք փորձ են կատարել Մոսկվայի Հեղափոխության հրապարակում չարտոնված ցույց անցկացնել՝ ի պաշտպանություն ձերբակալված բնապահպաններ՝ հայազգի Սուրեն Ղազարյանի և Եվգենիա Վիտիշկոյի։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)