Դաղստանում իրականացված հատուկ գործողությունների հետևանքով 3 մարդ է զոհվել
Ռուսաստան
Դաղստանի Խասավյուրտովյան շրջանում իրականացված հատուկ գործողությունների հետևանքով ՌԴ ուժային կառույցների 1 աշխատակից է զոհվել, 2-ը՝ վիրավորվել, ինչպես նաև սպանվել է 2 գրոհային, РИА Новости-ի հետ զրույցում հայտնել է իրավապահ մարմինների ներկայացուցիչը։
Այսօր առավոտյան ուժային կառույցների աշխատակիցները Նովոսասիտլի գյուղում շրջապատել են առանձնատներից մեկը, որտեղ թաքնվելիս է եղել գրոհայինների խումբը։ «Հատուկ գործողություններն արդեն ավարտվել են, այժմ տեղում աշխատում են քննիչները։ Նախնական տվյալներով՝ ոչնչացվել է 2 գրոհային, սակայն, չի բացառվում, որ առանձնատան խուզարկության արդյունքում հնարավոր է գտնվեն նաև այլ գրոհայինների դիակներ»,– հայտնել է լրատվականի աշխատակիցը։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ