Ռուսական ընդդիմության առաջնորդներից Գրիգորի Յավլինսկին տեղափոխվել է հիվանդանոց
Ռուսաստան
Ռուս ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցության հիմնադիրներից մեկը՝ Գրիգորի Յավլինսկին, տեղափոխվել է Մոսկվայի հիվանդանոցներից մեկը՝ ստենոկարդիայի ախտորոշմամբ, և արդեն մի քանի օրից հնարավոր կլինի նրան տեղափոխել տուն, հայտնել է նրա մամլո քարտուղար Եկատերինա Մագինան՝ РИА Новости–ի լրագրողի հետ զրույցում։
«Ինձ հաղորդել են, որ նա հոսպիտալացվել է՝ ստենոկարդիայի հետ կապված հետազոտվելու նպատակով։ Ընդհանուր առմամբ, արդեն ամեն ինչ վերջացած է, և մի քանի օրից նրան դուրս կգրեն հիվանդանոցից։ Ամեն ինչ կարգին է»,– ասել է Մագինան՝ չմանրամասնելով, թե որ հիվանդանոցում է գտնվում Յավլինսկին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)