ՌԴ ոստիկանությունն «Օստանկինո»–ի մոտ տեղի ունեցած ցույցից հետո մոտ 100 մարդ է ձերբակալել
Ռուսաստան
Մոտ 100 մարդ է ձերբակալվել Մոսկվայի իրավապահների կողմից, այդ թվում՝ նաև ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ Բորիս Նեմցովն ու «Ձախ ճակատի» համակարգող Սերգեյ Ուդալցովը՝ բողոքի չարտոնված ակցիայի ընթացքում:
Ակցիայի մասնակիցներն իրենց դժգոհությունն են հայտնել НТВ հեռուստաալիքի ցուցադրած «Բողոքի անատոմիան» ֆիլմի առնչությամբ: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստին», Ուդալցովի նկատմամբ վարչական իրավախախտումների վերաբերյալ արձանգրություն է կազմվել: Ընդդիմադիր գործիչը գործակալության հետ զրույցի ժամանակ ասել է, թե իրեն պարտավորեցրել են դատարան ներկայանալ մարտի 19-ին:
Ինչպես հաղորդում է «Մայակ» ռադիոկայանը, չարտոնված ակցիայի մասնակիցները դեռեւս մնում են հառուստակենտրոնի մոտ՝ չնայած իրավապահների հեռանալու մասին պահանջներին: Հաղորդվում է, որ ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 94-ի: Նշենք, որ ակցիային մասնակցել է ընդհանուր առմամբ հազար մարդ:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)