Բերեզովսկին Ռուսաստանում նոր կուսակցություն է ստեղծում
Ռուսաստան
Բորիս Բերեզովսկին որոշել է ստեղծել «Ռուսաստանի Քրիստոնեա–դեմոկրատական հեղափոխական կուսակցություն», որի երկրորդ անվանումը լինելու է «Հարության կիրակի»։ Այս մասին նա հայտարարել է իր բլոգում։
Ըստ գործարարի, կուսակցության առաջնահերթությունը լինելու է «գողական ռեժիմի կազմաքանդումը»։ Կուսակցությունը պաշտոնական գրանցում ստանալու համար չի դիմելու որևէ մարմնի, քանի որ ըստ Բերեզովսկու «յուրաքանչյուր կուսակցության գրանցումը պուտինյան ոչ լեգետիմ պետական մարմիններում ոչ լեգիտիմ կլինի և ցույց կտա Կրեմլի տերերի հետ նախնական պայմանավորվածությունների առկայություն»։
Նշվում է, որ այն պաշտոնապես ստեղծվելու է ապրիլի 15–ին՝ Հարության կիրակիի օրը և այդ իսկ պատճառով այն կոչվելու է «Հարության կիրակի»։
Բերեզովսկին պուտինյան ռեժիմն անվանել է «հեթանոսական» և ըստ նրա, դա փոխելու համար պետք է անցնել «քրիստոնեականի», հաղորդում է Lenta.ru–ն։
Բերեզովսկին 2001–ին պատրաստվում էր կուսակցություն ստեղծել և այդ նպատակով միացել էր «Ազատական Ռուսաստան» կուսակցության ղեկավար կազմին, այնուհետև վեց ամիս անց հեռացվել էր կուսակցության շարքերից։ Այնուհետև երկար ժամանակ շարունակվում էր Բերեզովսկու և Վիկտոր Պոխմելկինի կողմնակիցների միջև պայքարը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)