ԵՄ և ՌԴ միջև 2014 թ. Օլիմպիական խաղերի ժամանակ հնարավոր է ժամանակավորապես հանվի արտոնագրային ռեժիմը
Աշխարհ
2014թ. Սոչիում կայանալիք Օլիմպիական խաղերը կարող են հարմար առիթ հանդիսանալ Եվրամիության և Ռուսաստանի միջև գործող արտոնագրային ռեժիմի կասեցման համար, սակայն, եթե դա հնարավոր չլինի իրականացնել, դա կարելի է կյանքի կոչել ժամանակավորապես՝ մրցելույթների անցկացման ընթացքում, լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Եվրապառլամենտի՝ ՌԴ հարցերով զեկուցող Հաննես Սվոբոդան։
Սվոբոդայի խոսքերով՝ ԵՄ և Ռուսաստանի միջև հաղորդակցության հեշտացմանն ուղղված որոշումները կընդունվեն մինչև 2012-ի կամ 2013-ի վերջ, եթե իհարկե երկու կողմերն էլ դա են ցանկանում։
Ներկայումս առանց արտոնագրի 90 օրվա ընթացքում Շենգենյան գոտի մուտք գործելու իրավունք ունեն դիվանագիտական անձնագրեր ունեցողները։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու