«Արտֆուդը» կապ չունի «Արմֆուդի» հետ
Տնտեսություն
«Արտֆուդ» Արտաշատի պահածոների գործարանը հայտարարություն է տարածել հետևյալ բովանդակությամբ.
«Վերջին շրջանում սննդի անվտանգության տեսչությունը տարածել էր հաղորդագրություն, որ «Արմֆուդ» ապրանքանիշով կաթնամթերքի արտադրամասը չի համապատասխանում սանիտարահիգիենիկ նորմատիվներին, որից հետո որոշակի լրատվամիջոցներ թյուրիմացաբար Արմֆուդի փոխարեն հիշատակել էին «Արտֆուդ» բառը և այսպիսով խեղաթյուրել հայտարարությունը՝ շփոթության մեջ գցելով սպառողներին:
Սույնով տեղեկացնում ենք, որ «Արտֆուդը» ոչ մի կապ չունի «Արմֆուդի» հետ և, որ «Արտֆուդի» արտադրական մասը ամբողջովին բաղկացած է ժամանակակից եվրոպական սարքավորումներով, ինչը թույլ է տալիս ապահովել բարձրակարգ սանիտարահիգիենիկ պայմաններ, որի արդյունքում և արտադրանքի մի մասը արտահանվում է եվրոպական երկրներ»։


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում