ԿԲ նախագահն ընդունել է Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը
Տնտեսություն
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն ընդունել է Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի տարածաշրջանային տնօրեն Ասադ Ալամի գլխավորած պատվիրակությանը:
ԿԲ նախագահը բարձր է գնահատել Հայաստանում Համաշխարհային բանկի կողմից իրականացված ներդրումները՝ ուղղված ինչպես կառավարման ենթակառուցվածքների, այնպես էլ տնտեսության իրական հատվածի զարգացմանը, կարևորել նաև փոքր և միջին բիզնեսի վարկավորմանն ուղղված ՀՀ կենտրոնական բանկի ու Համաշխարհային բանկի արդյունավետ համագործակցությունը՝ նշելով վերջինիս առանցքային դերակատարումը Հայաստանի բիզնես միջավայրի զարգացման գործում: Որպես երկկողմ գործընկերային հարաբերությունների մեկ այլ օրինակ ԿԲ նախագահը ներկայացրել է Համաշխարհային բանկի առաքելությունների հետ կենտրոնական բանկի թիմի սերտ և արդյունավետ համագործակցության բարձր մակարդակը:
Ասադ Ալամը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար և նշել, որ Հայաստանի հետ բանկի գործակցության 20 տարիների ընթացքում արձանագրվել են բազում հաջողություններ:
Հյուրի խնդրանքով ԿԲ նախագահը ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի հիմնական ցուցանիշները, ԿԲ կողմից վարվող դրամավարկային քաղաքականության հիմնական ուղղությունները, Հայաստանի տնտեսական վերջին զարգացումները, ինչպես նաև Կենտրոնական բանկի նախաձեռնությունների և ֆինանսական ոլորտում իրականացվող բարեփոխումների ընթացքը: Կողմերը նաև մտքեր են փոխանակել հետագա համատեղ ծրագրերի իրականացման վերաբերյալ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում