Տիմոշենկոն կարող է մեղադրվել պետական դավաճանության մեջ. փաստաբան
Աշխարհ
Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի փաստաբան, Գերագույն ռադայի պատգամավոր Սերգեյ Վլասենկոն չի բացառել իր պաշտպանյալի դեմ պետական դավաճանության մեղադրանքով քրեական գործ հարուցելու հավանականությունը։ Միևնույն ժամանակ ավելացրել է, որ դրա համար որևէ իրավական հիմք չկա, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։
Երեքշաբթի Ուկրաինայի խորհրդարանը որոշում է ընդունել Ուկրաինայի Գլխավոր դատախազությանը և Անվտանգության ծառայությանը ուղարկել 2009–ին ռուսական գազի պայմանագրի գործով ժամանակավոր հանձնաժողովի անցկացրած հետաքննության նյութերը, որոնցում պետական դավաճանության նշաններ են ի հայտ եկել։
Հիշեցնենք, որ 2011–ի հոկտեմբերին Կիևի դատարանը Ուկրաինայի նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյին դատապարտեց յոթ տարվա ազատազրկման՝ 2009–ին Ռուսաստանի հետ կնքած գազային պայմանագիրը հակապետական ճանաչելու հետևանքով։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)