Հնարավոր է ռուսական ռազմաբազա ստեղծվի Ղրղզստանում
Ռուսաստան
Ղրղզստանի և Ռուսաստանի փորձագետների միջև քննարկումներ են ընթանում Ղրղզստանում համատեղ ռուսական ռազմաբազա ստեղծելու շուրջ։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաևը։
«Այժմ ընթանում է Ղրղզստանում համատեղ ռուսական ռազմաբազա ստեղծելու, կարգավիճակի և պայմանների շուրջ բանակցային գործընթացը։ Կողմերը վերանայում են համաձայնագրի նախագիծը, որի շուրջ դեռ համաձայնություն ձեռք չի բերվել», - ասել է Ղրղզստանի նախագահ Աթամբաևը։
Աթամբաևը հայտարարել է, որ հարցի շուրջ ավելի հստակ հայտարարություն կարող է անել միայն երկու կողմերի փորձագետների միջև ընթացող բանակցությունների ավարտից հետո, հաղորդում է Интерфакс–ը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)