Գորբաչովը վերականգնում է նախկինում ղեկավարած իր կուսակցությունը
Ռուսաստան
ԽՍՀՄ առաջին նախագահ Միխայիլ Գորբաչովը հանդես է եկել նախկինում իր ղեկավարած Ռուսաստանի միացյալ սոցիալ-դեմոկրատական կուսակցությունը վերականգնելու նախաձեռնությամբ, հաղորդում է Интерфакс–ը։
«Ես պատրաստ եմ լրջորեն զբաղվել սոցիալ-դեմոկրատական ծրագրերի զարգացմամբ և խնդրում եմ նրանց, ովքեր սոցիալ-դեմոկրատական հայացքներ ունեն՝ իրենց առաջարկություններն ուղարկեն իմ հիմնադրամ, որպեսզի սկսենք լրջորեն զբաղվել կազմակերպչական աշխատանքներով», – ասել է Գորբաչովը։
Նա նշել է, որ ինքը չի պատրաստվում ղեկավարել կուսակցությանը, սակայն կարող է ակտիվորեն նպաստել դրա ստեղծմանը և հետագա գործունեությանը։
Գորբաչովի հայտարարությանն արձագանքել է գործարար Ալեքսանդր Լեբեդևը՝ նշելով, որ «ինքն ու իր գործընկերները պատրաստ են աջակցել Միխայիլ Սերգեյիչի նախաձեռնությանը, եթե նա իհարկե ցանկանա»։


















































Ամենադիտված
Նորայրը մեկնել էր հանգստի, արդեն վերադառնում է. նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից