Գողացել են օլիմպիական չեմպիոնի ինտիմ լուսանկարներ պարունակող բջջային հեռախոսը
Ռուսաստան
Գողացել են օլիմպիական չեմպիոն Յանա Կլաչկովայի թանկարժեք հեռախոսը, որում ինտիմ բնույթի լուսանկարներ են եղել։ Կլաչկովան մտահոգված է, որ այդ լուսանկարները կարող են հայտնվել համացանցում։ Ռուսական լրատվական կայքերից մեկի լրագրողի հետ զրույցում Յանան հայտնել է, որ հեռախոսը գողացել են իր պայուսակից, երբ որ ինքը զբաղված է եղել նկարահանումներով։
Իհարկե, նա արդեն նոր բջջային հեռախոս է գնել, սակայն Յանային մտահոգում է գողացված հեռախոսում եղած լուսանկարների ճակատագիրը։ «Այդ լուսանկարներում ես մի մարդու հետ եմ, որին չէի ցանկանա վատ դրության մեջ դնել։ Միայն այդ պատճառով եմ ես անհանգստանում»,– հայտնել է Կլոչկովան՝ շարժելով ԶԼՄ–ների և երկրպագուների հետաքրքրասիրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)