Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը 

Գյուղացիները բողոքել են վարչապետին ներմուծված դեղորայքի որակի հարցով

Տնտեսություն

ՀՀ կառավարությունը որոշել է պետական սեփականություն հանդիսացող սահմանակից համայնքների վարչական սահմաններում ընդգրկելու հետևանքով առաջացած խնդիրների գույքագրման, դրանց կարգավորմանն ուղղված առաջարկությունների մշակման նպատակով ստեղծել միջգերատեսչական աշխատանքային խումբ, որը պետք է վեր հանի և գույքագրի մինչև ս.թ. մարտի 1-ը ՀՀ կառավարության աշխատակազմ կամ պետական այլ մարմիններ մուտք եղած դիմումները և դրանց լուծմանն ուղղված առաջարկությունները կառավարության աշխատակազմ ներկայացնի մինչև ս.թ. սեպտեմբերի 1-ը։ «Մեր գյուղացիներն այս հարցով բազմիցս դիմել են մեզ: Անհրաժեշտություն կա ևս մեկ անգամ նրանց հետ այս հարցը քննարկել և գտնել այնպիսի լուծումներ, որ համերաշխության մթնոլորտը համայնքներում պահպանենք։ Լուծումները կարծես կան։ Մեր գյուղացիները պետք է հանգիստ լինեն, որ այն հողակտորները, որոնք նրանք տարիներ շարունակ օգտագործել են, կշարունակեն օգտագործել, և նրանց համար որևէ խոչընդոտ չի առաջանա։ Միևնույն ժամանակ մենք կկարողանանք լուծել նաև կառավարման խնդիրը ըստ այն սխեմաների, որ մեզ կառաջարկվեն։ Մի քանի մարզերում դեռևս բավական սուր է այս հարցադրումը։ Կարծում եմ՝ աշխատանքային խումբը կկարողանա այնպիսի լուծումներ առաջարկել, որ բոլոր կողմերը բավարարված լինեն»,– իր խոսքում նշեց վարչապետը։

Փոփոխելով իր ավելի վաղ ընդունած որոշումներից մեկը և հաշվի առնելով ազոտական պարարտանյութի և դիզելային վառելիքի մատակարարման գործում ծագած խնդիրները, գործադիրը դրանք Հայաստանի համայնքներ մատակարարելու վերջնաժամկետ է սահմանել ս.թ. մայիսի 1-ը։
Գործադիրը հաստատել է ՀՀ 2012-2014 թթ. անասնաբուժական պատրաստուկների, ախտորոշիչ միջոցների և ախտահանիչների ձեռքբերման ծրագիրը։ Այս առնչությամբ վարչապետը նշել է, որ Արմավիրի մարզում գյուղացիների հետ հանդիպման ժամանակ արծարծվել է ընդհանրապես ներմուծված դեղորայքի որակի հարցը։ Ասում են, որ շատ հաճախ այդ դեղորայքը չի օգնում։ Տիգրան Սարգսյանը լսել է ՀՀ գյուղատնտեսության նախարարի պարզաբանումը, որ այդ դեղորայքը, վակցինաները ձեռք են բերվում դրանք արտադրող կազմակերպություններից, որոնք եվրոպական արտոնագիր և իրենց արտադրանքի որակը հավաստող փաստաթղթեր ունեն։ Բոլոր մարզերում արդեն անցյալ տարի կատարվել է վակցինացիա, այս տարի արդեն երկու ամիս է՝ սկսվել է այն, և ընդհանրապես բողոք չկա։ Արդյունքը բավարար է այնքանով, որ մեզանում զանգվածային համաճարակ չի եղել։

Կառավարությունը հաստատել է 2012 թ. ընթացքում ըստ ջրօգտագործողների ընկերությունների պետական ֆինանսական աջակցության չափաքանակները։ Հարցի վերաբերյալ վարչապետն ասել է. «Ինչպե՞ս անենք, որ մեր ջրօգտագործողներն այս ընկերությունները դիտարկեն որպես իրենց հարազատ մարմին։ Մեր այցելությունները մարզեր ցույց են տալիս, որ ջրօգտագործողները և իրենց կողմից ստեղծված ընկերությունները իրարից տարանջատված են։ Մենք ժամանակին մտածում էինք օգնությունը տալ գյուղացուն, ոչ թե ընկերություններին, որպեսզի գյուղացին զգա, որ պետությունն այդ կանխիկ գումարը վճարում է իր համար։ Այժմ գյուղացիները դա չեն զգում։ Փաստորեն, մենք գյուղացիների փոխարեն գումարը տալիս ենք ջրօգտագործող ընկերություններին, որպեսզի ջուրը նրանց համար ավելի էժան լինի, բայց դա նրանք, ըստ էության, չեն զգում։ Պարզ է՝ դժվար է 220 հազար ջրօգտագործողների հետ առանձին-առանձին աշխատել, միևնույն ժամանակ մենք 2011 թ. օրենք ընդունեցինք և պարզեցրինք ՋՕ-երի հարկային մեխանիզմը և ազատեցինք հարկերից։ Ըստ երևույթին խնդրի լուծման և գյուղացիների կողմից ճիշտ ընկալման համար ժամանակ է պետք»։

Գործադիրը ՀՀ գյուղատնտեսության նախարարին հանձնարարել է «Ագրոսպասարկում» ՊՓԲԸ-ին հատկացված և մարզերում գործող սպասարկման ընկերություններին 10 տարի ժամկետով վարձակալության հանձնված գյուղատնտեսական տեխնիկան, նշված ժամկետը լրանալու կապակցությամբ, վաճառել վարձակալներին և գյուղատնտեսական արտադրությամբ զբաղվող սուբյեկտներին։ Արդյունքում գոյացած ավելի քան 23 մլն դրամը սահմանված կարգով կուղղվի գյուղատնտեսական ծրագրերի ֆինանսավորմանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան
Ամենադիտված