Կուդրինի հիմնադրամը կհամագործակցի Պրոխորովի կուսակցության հետ
Ռուսաստան
Հիմնադրամը, որը նախատեսում է ստեղծել Ալեքսեյ Կուդրինը, պատրաստ է համագործակցել Միխայիլ Պրոխորովի կուսակցության հետ։ Այս մասին Ռուսաստանի ֆինանսների նախկին նախարարը գրել է Twitter–ի իր էջում։
«Այսօր հանդիպել եմ Միխայիլ Պրոխորովի հետ։ Հիմնադրամը, որը պատրաստվում եմ ստեղծել, պատրաստ է համագործակցել Միխայիլ Պրոխորովի կուսակցության հետ կոնկրետ հարցերի շուրջ», – գրել է Կուդրինն իր էջում։
Ավելի վաղ Կուդրինը հայտարարել էր, որ պատրաստվում է աշխատել կառավարության հետ և մտադիր է կենտրոնանալ իր հիմնադրամի ստեղծման աշխատանքների վրա, որն աջակցելու է տարածաշրջանային նախաձեռնություններին։ Բացի այդ, նա հայտարարել էր, որ պատրաստվում է Ռուսաստանում նոր ազատական կուսակցություն ստեղծելու մասին, հաղորդում է Итар-Тасс–ը։
Մի քանի օր առաջ, գործարար և Ռուսաստանի նախագահի նախկին թեկնածու Միխայիլ Պրոխորովը կուսակցության տարածաշրջանային ղեկավարների մրցույթ էր հայտարարել՝ նշելով որ պատրաստվում է առաջիկա երեք–չորս ամիսների ընթացքում ստեղծել նոր կուսակցություն։
Հիշեցնենք, որ ՌԴ նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ Պրոխորովը հայտարարել էր, որ ընտրություններից հետո պատրաստվում է կուսակցություն ստեղծել, որի կազմում պետք ընդգրկվեն ակտիվ, լայնախոհ մարդիկ, որոնք մտահոգ են Ռուսաստանի ապագայով։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)