Եվրաատլանտյան անվտանգությունն առասպել է. Դմիտրի Մեդվեդև
Ռուսաստան
«Եվրաատլանտյան անվտանգության համագործակցությունը դեռևս առասպել է, սակայն այն պետք է իրականություն դարձնել», – հայտարարել է Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այդ առասպելը պետք է դարձնել իրականություն և մենք բոլորս պետք է մասնակցություն ունենանք դրան», - ասել է նա՝ հանդես գալով «Եվրաատլանտյան անվտանգության համագործակցություն. առասպել թե իրականություն» թեմայով գիտագործնական համաժողովի ժամանակ։
Մեդվեդևը նշել է, որ կարևոր է այդ նպատակներին հասնելու համար անհրաժեշտ է ճիշտ և գործնական որոշումներ ընդունել, հաղորդում է Ռիա նովոստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)