Վոլգա գետն ընկած ուղղաթիռը դուրս բերելու առաջին փորձն անհաջող էր
Ռուսաստան
Այսօր՝ մարտի 23-ին, Նիժնի Նովգորոդի փրկարարները՝ թրթուրավոր տրակտորի և ճոպանների միջոցով, փորձել են դուրս բերել Վոլգայում հայտնված ուղղաթիռը, սակայն ճոպանը, չդիմանալով ծանրությանը, պոկվել է, հայտնում է РИА Новости-ի թղթակիցը։
Ուղղաթիռը ջրի երեսին է մնացել փչվող բարձիկների շնորհիվ։ Այս պահին փրկարարները նոր ճոպան են բերել և պատրաստվում են կրկին անգամ փորձ կատարել՝ այն դուրս բերելու համար։
Հիշեցնենք, որ երեկ՝ մարտի 22-ին, Bell 407 ուղղաթիռը, փորձելով վայրէջք կատարել Նիժնի Նովգորոդ քաղաքում, վթարի է ենթարկվել՝ կիսվելով երկու մասի և ընկնելով Վոլգա գետը։ Վթարի հետևանքով օդաչուն մահացել է։ Փրկարարներն ուղղաթիռը փորձելու են դուրս բերել սառույցի վրա, իսկ այնուհետև ծանր տեխնիկայի միջոցով հանել ափ։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու