Խոդորկովսկիին ներո՞ւմ կշնորհվի
Ռուսաստան
Ռուսաստանում չգրանցված «Ազգային ազատություն կուսակցության» (ПАРНАС) համանախագահ Բորիս Նեմցովը հույս է հայտնել, որ այժմ բանտում գտնվող մի քանի հայտնի մարդկանց մայիսին ներում կշնորհվի, հաղորդում է Газета.Ru-ն։
«Ես չեմ ուզում լրացուցիչ այլ բան հաղորդել»,- ասել է Նեմցովը Մոսկվայի «Պուշկինսկայա» հրապարակում կայացած մամլո ասուլիսի ժամանակ։
Հիշեցնենք, որ Ռուսաստանում ընդդիմությունն արդեն երկար ժամանակ է՝ պահանջում է ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։
Ընթացիկ տարվա փետրվարի 4-ին «Բոլոտնայա» հրապարակում կայացած հանրահավաքից հետո ընդդիմությունը Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևին էր փոխացնել քաղբանտարկյալների ցուցակը, որում ներառված էր նաև ЮКОС-ի նախկին ղեկավար Միխայիլ Խոդորկովսկիի անունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)