Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներում Հայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերին Հայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտում Վեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ «Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ Մանուկյան Բելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժությունները Ալավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմին ՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում են Քաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասին Էն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցի ՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Պրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջը 

Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության պատվիրակությունը

Տնտեսություն

Վերջին տարիներին ԱՊՀ շրջանակներում էականորեն բարձրացել է ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի եւ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև համագործակցության արդյունավետությունը: Արդյունքում 2011 թվականին ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանի՝ Ուկրաինա կատարած այցի ժամանակ ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև ստորագրվել է 2012 թվականին համատեղ ծրագրով իրականացման ենթակա միջոցառումների ծրագիր: Ծրագրով նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայությունների միջև համագործակցություն՝ մաքսային ծառայողների վերապատրաստման, տեղեկությունների փոխանակման, մաքսանենգության դեմ պայքարի, կինոլոգիական ծառայությունների փոխգործակցության ակտիվացման եւ մաքսային փորձի փոխանակման ուղղությամբ: Այս մասին ասված է ՀՀ ՊԵԿ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։

2012թ. ընթացքում այս ծրագրի իրագործման նպատակով Հայաստանում եւ Ուկրաինայում արդեն իսկ մի շարք երկկողմանի հանդիպումներ են տեղի ունեցել: Աշխատանքային այցով Հայաստանում է Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահ Իգոր Կալետնիկի գլխավորած պատվիրակությունը: Այցի նպատակն է՝ քննարկել Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի և Ուկրաինայի պետական մաքսային ծառայության միջև փորձի փոխանակմանը և երկկողմ համագործակցությանը վերաբերող մի շարք հարցեր:

Պետական եկամուտների կոմիտեում Գագիկ Խաչատրյանը և Իգոր Կալետնիկը ստորագրել են 2012 թվականի համատեղ միջոցառումների հուշագիր: Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ վերջին շրջանում կոմիտեն շուրջ 30 երկրների հետ համագործակցության համաձայնագիր ունի և դրանք իրականացնելու ուղղությամբ հետևողական աշխատանք է տարվում: «Ուկրաինայի մեր գործընկերների հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախևառաջ մաքսային գործընթացների պարզեցման ուղղությամբ: Մենք հասել ենք այն մակարդակին, որ Ուկրաինայից ներկրվող և Հայաստանից Ուկրաինա արտահանվող ապրանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում հատեն սահմանը, հնարավորինս կրճատվեն այն ուղիները, որոնք նպաստում են մաքսանենգության, հաշիվ-ապրանքագրերի փոփոխություններին, մաքսային արժեքների նվազեցմանը: Եվ այս ուղղությամբ մենք բավականին լուրջ հաջողությունների ենք հասել»,- ընդգծել է Գագիկ Խաչատրյանը:

Իր հերթին Ուկրաինայի մաքսային ծառայության ղեկավարը նշել է, որ ՀՀ նախագահի հետ հանդիպմանը շատ կարևոր շեշտադրումներ են հնչեցվել՝ ուղղված Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայությունների փոխգործակցությանը: «Մեր հայ գործընկերոջ հետ վերջին մեկ տարվա ընթացքում արդեն 4 հանդիպում ենք ունեցել. այսօր էլ, շարունակելով երկխոսությունը, կցանկանայի տեղեկացնել, որ մեր պայմանավորվածությունների շրջանակում, հասել ենք լիարժեք փոխըմբռնման և հույս ենք հայտնում, որ մինչև 2012 թվականի վերջը կյանքի կկոչենք Հայաստանի ՊԵԿ-ի հետ սկսած բոլոր նախագծերը»,- վստահեցրել է Իգոր Կալետնիկը:

Հայ և ուկրաինացի գործընկերները Երևանում ամփոփել են նաև իրականացված աշխատանքները և քննարկել ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման ուղղությամբ կատարման ենթակա գործողությունները: Երկու գերատեսչությունների ղեկավարներն անդրադարձել են նաև առաջիկայում իրականացվելիք՝ Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման աշխատանաքներին, ինչն իր հերթին կնպաստի երկու երկների առևտրատնտեսական կապերի ամրապնդմանը: Ի դեպ, Հայաստանի և Ուկրաինայի միջև ապրանքաշրջանառության ծավալները վերջին տարիներին շարունակական աճ են արձանագրել, ինչին ավելի կնպաստեն մաքսային ընթացակարգերի պարզեցմանն ուղղված՝ երկու գերատեսչությունների ջանքերը: Այսպես, եթե 2010թ. Ուկրաինայից Հայաստան է ներմուծվել ավելի քան 231 միլիոն 645 հազար դոլարի ապրանք, ապա 2011-ին այն կազմել է շուրջ 232 միլիոն 600 հազար դոլար: Ներմուծվել են հիմնականում շինանյութ, ծխախոտ, պարենային ապրանքներ: Իսկ Հայաստանից արտահանվել են սպիրտային ըմպելիք, ձկնամթերք, պահածո: 2010-ին արտահանումը կազմել է շուրջ 12 միլիոն 270 հազար դոլար, իսկ 2011-ին' ավելի քան 11 միլիոն 120 հազար:

Ուկրաինայի պետական մաքսային ծառայության նախագահի խոսքերով, Փոթի-Իլյիչևսկ սահմանահատվածով հայկական ապրանքների մաքսազերծման ընթացակարգերի պարզեցման ուղղությամբ անհրաժեշտ է աշխատանքները շարունակել տեխնիկական հարթությունում, որպեսզի բեռնափոխադրող սուբյեկտները, մինչ բեռը տեղ հասցնելը, կարողանան փոխանցել տվյլալները. «Սա հնարավորություն կտա արդյունավետ օգտագործել ռիսկերի համակարգը, կանխարգելել և բացահայտել իրավախախտումները, իսկ բարեխիղճ հարկատուն էլ կարող է արագ և հարմարավետ իրականացնել մաքսային ձևակերպումները»:

Կարևորելով տեղեկատվության փոխանակումը՝ ՊԵԿ նախագահը տեղեկացրել է, որ այս հանդիպման ժամանակ քննարկվել է նաև Հայաստանի և Ուկրաինայի միջև հետագայում էլեկտրոնային եղանակով հայտարարագրերի լրացման կարգը, որը թեպետ շատ բարդ խնդիր է, սակայն, ըստ Գագիկ Խաչատրյանի, այդ ուղղությամբ արդեն նախապատրաստական աշխատանքեր են սկսվել:
Ընդհանուր առմամբ, համատեղ գործողությունների ծրագրի շրջանակում, 2012-ին նախատեսվում է մաքսային ոլորտում ներդաշնակեցնել երկկողմանի փոխգործակցության իրավապայմանագրային դաշտը, համատեղ պայքար ծավալել մաքսային իրավախախտումների դեմ, պարզեցնել և համահունչ դարձնել երկու երկրների մաքսային ընթացակարգերը, տեղեկատվական ժամանակակից տեխնոլոգիաները լայնորեն օգտագործել տվյալների փոխանակման բնագավառում, ինչը կբացառի կրկնակի մաքսային ընթացակարգերի կիրառումը: Նախատեսվում է երկու երկրների մաքսային ծառայողների փոխայցելություններ կազմակերպել մաքսակետեր՝ տեղում ծանոթանալու Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ընթացակարգերի կիրառման առանձնահատկություններին, դրանց պարզեցման և ներդաշնակեցման ուղղությամբ համապատասխան քայլերի իրականացմանը:

Երևանյան հանդիպմանը քննարկվել է նաև հայ մաքսավորների՝ Ուկրաինայի պետական մաքսային ծառայության ակադեմիայում վերապատրաստման խնդիրը, ինչի շուրջ, ի դեպ, պայմանավորվածությունը ձեռք էր բերվել դեռևս Գագիկ Խաչատրյանի՝ Ուկրաինա կատարած աշխատանքային այցի ընթացքում: Նշենք, որ հայ մաքսավորների վերապատրաստման համար ՈՒկրաինայի մաքսային ակադեմիայում արդեն իսկ առանձնացվել են մասնագիտացված լսարաններ, որոնց ադիականացման ու տեխնիկական վերազինման հարցերը հոգացել է ՊԵԿ-ը: Ի դեպ, Հայաստանի և Ուկրաինայի մաքսային ծառայությունների համագործակցության ընդլայնման գործում ունեցած ներդրումների համար ՊԵԿ նախագահ Գագիկ Խաչատրյանին նույն այցի ընթացքում շնորհվել էր Ուկրաինայի պետական մաքսային ծառայության Ակադեմիայի պատվավոր դոկտորի կոչում:

Իսկ մաքսային իրավախախտումների դեմ պայքարն առավել արդյունավետ կազմակերպելու համար արդեն իսկ սերտ համագործակցում են հայկական և ուկրաինական կինոլոգիական ծառայությունները: Որպես համագործակցության առաջին գործնական քայլ՝ ուկրաինացիները հայ գործընկերներին են նվիրել իրենց լավագույն «խուզարկու» շներից մեկի ձագին, որը ծառայությունն անցնում է Հայաստանի մաքսակետերում:

Հիշեցնենք, որ երկու երկրների մաքսային մարմինների փոխգործակցության հիմքը դրվել է դեռևս 2010թ.-ին՝ Երևանում կնքված հուշագրերով:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ինՇաքիի դեպքով ուժային կառույցների ներկայացուցիչներին կհրավիրեն ԱԺ հանձնաժողովԳևորգ Թորոսյանը նշանակվել է Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահԹուրքիայում զբոսաշրջիկների ավտոբուս է շրջվելՀամայնքային ոստիկանները ապօրինի ձեռնարկատիրական գործունեության դեպքեր են բացահայտել Սա այն հարցերից է, որ որքան ավելի մեծ հանրային հաշվետվողականությունը լինի՝ այդքան լավ. ՎարդեւանյանՆԱՏՕ-ի գեներալը զգուշացրել է եվրոպական բանակներում անձնակազմի պակասի մասինՆԱՏՕ-ն միտումնավոր չի բացահայտում, թե ինչը կարող է ակտիվացնել 5-րդ հոդվածըԶինվորականներին հեռացնում են պաշտոններից, իսկ նախարարն ու փոխնախարարը շարունակում են պաշտոնավարել. Ղազարյան Գեղամ Մանուկյան․ Պաշտպանության հանձնաժողովը պետք է քայլեր ձեռնարկի, ոչ թե առանձին պատգամավորներըՓաշինյանը՝ Կարապետյանի, Ծառուկյանի և Քոչարյանի դատական գործընթացների մասինԻնդոնեզիայում Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի ռումբ է հայտնաբերվելՀայաստանի՝ ԵՄ անդամակցությունը հնարավոր տարբերակներից մեկն է․ Փաշինյան
Ամենադիտված