Odnoklassniki.ru սոցցանցում գրանցված է շուրջ 148 մլն մարդ
Ռուսաստան
Այսօր՝ մարտի 26-ին, ռուսական ամենահայտնի սոցիալական կայքերից մեկը՝ Odnoklassniki.ru-ն, նշեց իր ստեղծման 6-ամյակը, հաղորդում է РИА Новости-ն։
Կայքը գրանցվել է 2002 թվականին՝ i-CD Publishing բրիտանական ընկերության աշխատակից Ալբերտ Պոպկովի կողմից, սակայն միայն 4 տարի անց է կյանքի կոչվել՝ 2006-ի մարտի 26-ին։
Odnoklassniki.ru-ի ղեկավար Իլյա Շիրոկովի խոսքերով՝ այժմ կայքն ունի 32 միլիոն ակտիվ օգտատեր (LiveInterent–ի տվյալներով): Գրանցված օգտատերերի թիվն անհամեմատ ավելի մեծ է՝ շուրջ 148 մլն մարդ։ Նշենք նաև, որ «Համադասարանցիների» գլխավոր մրցակիցը ռուսական ВКонтакте սոցցանցն է, որի ամենօրյա լսարանը հաշվվում է շուրջ 34.5 մլն մարդ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)