Ուդալցովը տուգանվել է 1000 ռուբլու չափով
Ռուսաստան
Մոսկվայի դատարանը տուգանել է ընդդիմադիր գործիչ Սերգեյ Ուդալցովին 1000 ռուբլու չափով՝ մարտի 5-ին Պուշկինսկայա հրապարակում տեղի ունեցած ցույցից հետո իրականացրած գործողությունների համար։
Այդ օրը՝ երեկոյան, Ուդալցովն ու իր կողմնակիցները ցույցի ավարտից հետո մնացել են հրապարակում՝ պատճառաբանելով, որ այդտեղ պետք է հանդիպեն ՌԴ Պետդումայի պատգամավոր Իլյա Պոնոմարյովի հետ։ Սակայն ոստիկանությունը, Ուդալցովի ու իր կողմնակիցների քայլերը որակելով իբրև հակաօրինական, ձերբակալել էր նրանց։ Այսօր՝ Մոսկվայի դատարաններից մեկի դատավճռով, որտեղ քննվում էր Ուդալցովի գործը, հաստատվել է, որ ընդդիմադիր գործիչը խախտել է զանգվածային միոցառումների անցկացման մասին օրենսդրությունը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)