Նոր ընդդիմություն են բուծում Արմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին «Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապեն ՔՊ-ն սադրիչ պլան ունի Անհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանը Մինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներով Կառավարությունում կադրային ջարդ է սպասվում Փաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ում Կանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացել Արմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորությունները Խուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր 

Արտադրվող էլեկտրաէներգիայի ինքնարժեքն ավելի ցածր է լինելու. ՀՀ վարչապետ

Տնտեսություն

ՀՀ կառավարությունն իր նախկին մի շարք որոշումներում կատարել է փոփոխություններ և լրացումներ, որոնց շնորհիվ վերանում է պետական մարմինների կողմից ծառայություն ստանալու նպատակով իրավաբանական անձի կանոնադրության գրանցման վկայական կամ դրա պատճենի ներկայացման պարտադիր պահանջը։ Որոշման ընդունումը բխում է Հայաստանի գործարար միջավայրի բարելավման ծրագրից։

Կառավարության որոշմամբ «ՀԱՍԱ ԳՐՈՒՊ» ՍՊԸ կողմից իրականացվող ներդրումային ծրագրով 2012 թ. մարտի 25-ից մինչև հունիսի 1-ը ներառյալ ներմուծվող 300 մլն դրամը գերազանցող արժեքով ապրանքների ԱԱՀ վճարման ժամկետը հետաձգվել է մինչև 2015 թ. մարտի 25-ը։ Ընկերությունը նախատեսում է «Երևան ՋԷԿ» ՓԲԸ տարածքում կառուցել մոտ 3 հազար քմ մակերեսով գործարան' ջուր ածխային վառելիք արտադրելու նպատակով և տարեկան արտադրել մոտ 0.91 մլն տոննա վառելիք, ստեղծել առնվազն 45 նոր աշխատատեղ։ Վարչապետի դիտարկմամբ որոշումն իր դրական ազդեցությունն է թողնելու նաև սակագների վրա, որովհետև արտադրվող էլեկտրաէնեգիայի ինքնարժեքն ավելի ցածր է լինելու։

Վերաբաշխում կատարելով 2012 թ. պետբյուջեում, փոփոխություններ և լրացումներ' իր նախկին որոշումներից մեկում, կառավարությունը 6 մլն դրամ է հատկացրել ՀՀ գյուղատնտեսության նախարարությանը' Արաքս գետի գարնանային հեղեղումների ու սելավի ժամանակ գետի առափնյա բնակավայրերի բնակչության անվտանգությունն ապահովելու, գյուղատնտեսական հողատեսքերն ու հողատարածքները վարարումից, սելավից ու ջրածածկումից պաշտպանելու նպատակով ափամերձ կառույցների առավել վտանգավոր հատվածներն ի հայտ բերելու և համապատասխան փաստաթղթերը պատվիրելու համար։ «Արտակարգ իրավիճակների նախարարն ինձ ներկայացրել է վերլուծական նյութ, որը վերաբերում է վարարման ռիսկերին, - ասել է վարչապետը։ - Դրանցից ելնելով սպասում եմ պատկան մարմինների առաջարկություններին' կանխարգելիչ միջոցառումներ իրականացնելու համար։ Այսօր հատկացված գումարով կկազմվեն յոթ ռիսկային կետերում կատարվելիք աշխատանքի նախագծերը։ Անհրաժեշտ է համանման աշխատանք կատարել երկրի ամբողջ տարածքում»։

Գործադիրը որոշել է Երևանի քաղաքապետին լիազորել ՀՀ անունից «Ավագ-շին» ՍՊԸ հետ կնքել Երևան քաղաքի Թումանյան, Նալբանդյան, Ավագ Պետրոսյան փողոցներով և Սայաթ-Նովայի պողոտայով պարփակված տարածքում սեփականության օտարման գործընթացի ընթացքում պետության և ձեռք բերողի իրավունքները, պարտականություններն ու պատասխանատվությունը սահմանող պայմանագրեր, որոնց կնքումից հետո հնարավոր կլինի նշված տարածքի նկատմամբ ճանաչել նոր բացառիկ' գերակա հանրային շահ և ավարտին հասցնել քաղաքաշինական ծրագրի իրականացումը, ինչպես նաև տարածքում կառուցված շենքից համապատասխան տարածքը հանձնել ՀՀ ոստիկանությանը։

ՀՀ թռիչքային տեղեկատվության գոտու սահմաններում Եվրոկոնտրոլ միջազգային կազմակերպության Մայրուղային գանձումների բազմակողմանի համակարգում Հայաստանի տեխնիկական ինտեգրումից հետո' 2011 թ. մատուցված աերոնավիգացիոն ծառայությունների դիմաց «Հայաերոնավիգացիա» ՓԲԸ-ին վճարելու նպատակով գործադիրը ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանը հատկացրել է 4 հազար 457.70 եվրոյին համարժեք դրամ։

ՀՀ Կառավարության մամուլի բաժնի փոխանցմամբ, կառավարությունը իր նիստում որոշել է ՀՀ ԿԱ պետգույքի կառավարման վարչությանը հանձնված անշարժ գույքը' Երևանի կենտրոնի տարբեր հասցեներում գտնվող շենքերի առաջին հարկերի տարածքները, որտեղ գործում են արհեստանոցներ և մանկական ստուդիաներ, երեք տարի ժամկետով, անհատույց օգտագործման իրավունքով հանձնել «Գեղագիտության ազգային կենտրոն» ՊՓԲ ընկերությանը։

Կառավարության որոշմամբ 20 հատ նոթբուք համակարգիչ հետ է վերցվել «ՀՀ կառավարության աշխատակազմ» ՊԿՀ-ից և ամրացվել «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» ՊԿՀ-ին։ Նշված սարքերը կօգտագործեն նախարարարության հավատարմագրման և արտոնագրման գործակալության և «Արտակարգ իրավիճակների բնագավառում ծրագրերի իրականացման գրասենյակ» պետական հիմնարկի աշխատակիցները։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Նոր ընդդիմություն են բուծումԱրմեն Գրիգորյանի հայտարարությունները տարակուսանք են առաջացրել ՔՊ-ում․ սպասում են նրա հաջորդ քայլին«Ուժեղ Հայաստան»–ում ներքին խմորումներ են. Սամվել Կարապետյանն ասել է՝ չշտապենՔՊ-ն սադրիչ պլան ունիԱնհետ կորածների հարազատները դեմ են Ալեն Սիմոնյանի մասնակցությանըՄինչև ե՞րբ պետք է սպասենք ողբերգության, որ պետությունը զբաղվի հոգեկան առողջության խնդիրներովԿառավարությունում կադրային ջարդ է սպասվումՓաշինյանի կինը՝ ընդդեմ Փաշինյանի թիմի՞. Աննա Հակոբյանի հայտարարությունները խուճապ են առաջացրել ՔՊ-ումԿանադայում եկեղեցուց 136 կգ-անոց զանգ են գողացելԱրմավիրում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել ՔԿ Քննարկվել են շրջակա միջավայրի պահպանության ոլորտում հայ-մոնղոլական համագործակցության ընդլայնման հնարավորություններըԽուդաթյանը Իրանի գործընկերների հետ քննարկել է էներգետիկ ոլորտում համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցերՀայաստանի Մ17 թիմը չկարողացավ հաղթել Լյուքսեմբուրգի հասակակիցներինՄոսկվան հայտարարում է Զալիվնոյեի գրավման մասին․ ինչ է հայտնի ռուսական առաջխաղացումիցԹրամփը խոստանում է ճնշում գործադրել Պուտինի և Սի Ծինփինի վրա՝ հանուն Ուկրաինայի խաղաղությանԱդրբեջանում հարցականի տակ է դրվել ռուսական դպրոցական բաժինների պետական ֆինանսավորումըԲենզալցակայանների գործունեությունը կարգավորող նորմերը կարող են վերանայվելԹրամփը սպառնացել է Իրանին աննախադեպ պատասխանով՝ Վաշինգտոնի վրա հարձակման դեպքումԵվրոպայում երկխոսության սուր պակաս կա․ Պեսկովը քննադատել է եվրոպացի առաջնորդներինՔննարկվել են ՀՀ նոր Սահմանադրության նախագծին առնչվող հարցերՌուսական հարձակումից հետո Հունգարիան դադարեցնում է Ուկրաինայի հետ երկաթուղային հաղորդակցությունըՈւիթքոֆն ու Քուշները Բեռլինում կքննարկեն Ուկրաինայի անվտանգության երաշխիքներըՀունգարիան դադարեցրել է երկաթուղային հաղորդակցությունը Ուկրաինայի հետԼիտվան և Լատվիան կարող են հետևել Էստոնիային․ Ռուսաստանի հետ սահմանին նոր լարվածությունԹրամփը նոր արգելք է պատրաստում Չինաստանի դեմ․ տեխնոհսկաները դեմ ենAxios. Եվրոպան և Ուկրաինան անհանգստությամբ սպասում են Ռուսաստանի, Չինաստանի և Միացյալ Նահանգների առաջնորդների հանդիպմանըՌուսաստանի հետախուզությունը Եվրամիությանը մեղադրել է Սերբիայի ընտրություններին միջամտելու փորձի մեջԼը Պենը պատրաստ է կտրել Ուկրաինային Ֆրանսիայի ֆինանսական օգնությունը՝ ընտրվելու դեպքումԿիևի մի մասը անցել է պահեստային ջեռուցման համակարգի՝ էլեկտրական ցանցում տեղի ունեցած վթարից հետոԱրցախի թեման ՀՀԿ-ի համար մնում է քաղաքական օրակարգի հիմնական ուղղություններից մեկը․ ԱբրահամյանԹուրքիան Ուկրաինայի խաղաղության համար առաջարկում է վերափոխել Եվրոպայի անվտանգության համակարգըՎլադիմիր Պուտինը ժամանել է ՇենժենԹրամփը հայտարարել է, որ Պուտինը կարող էր ավելի կոշտ գործել Ուկրաինայում․ Կրեմլն արձագանքել է10-ամյա երեխայի մահից հետո սպանության գործ է հարուցվել ՊետերբուրգումՀրդեհ բարձրահարկում․ Օմսկում փրկել են չորս բնակչի, այդ թվում՝ երկու երեխայիԲելգորոդի մարզում անօդաչուի հարվածից կին է զոհվել․ ամուսինը վիրավոր էԿուբան օգնություն է խնդրել Ռուսաստանից․ Հավանան ահազանգում է ԱՄՆ-ի ճնշումների մասինԿյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հակոբ ԱզիզյանըԵվրահանձնաժողովը կանխատեսում է, որ Ուկրաինայում հակամարտությունը կշարունակվի առնվազն մինչև 2028 թվականի վերջըՄիացյալ Նահանգների գաղտնի միջուկային ծրագրի նոր մանրամասներ․ բացահայտվել է B94 անվանումըԲայդենը խոստովանել է, որ Ռուսաստանի բացառումը G8-ից բարդացրել է երկխոսությունըՀայաստանի եվրոպական ուղին՝ խոստումների և պարտավորությունների միջևՊայթյուն Կորսիկայում․ թիրախում պետական ծառայությունների շենքն էՉինաստանն ու Կանադան նոր գործարք են կնքել․ Վաշինգտոնի հետ լարվածության ֆոնինԵրևանի և մարզերի որոշ հասցեներում լույս չի լինի Թրամփը հայտարարել է ԱՍԵԱՆ-ի գագաթնաժողովում Պուտինի հետ առանձին հանդիպելու իր պատրաստակամության մասին«Հարավկովկասյան երկաթուղու» կոնցեսիոն կառավարման հարցով առաջին հանդիպումն է կայացել. ՏԿԵՆՄոսկվայի պայթյունի գործով կնոջը մեղադրանք է առաջադրվելՄիկրոավտոբուսն ընկել է 20 մետր բարձրությունից․ 14 տուժած ՆեպալումՀՖՖ-ն չի ցանկանում Ինֆանտինոյին տեսնել ՖԻՖԱ-ի նախագահի պաշտոնում
Ամենադիտված