Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները «Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչով Բաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառով Թուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. Էրդողան Գալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցում Չինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերը ԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրա Ընթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժությունները Չինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրա Լատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին Հայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկը ՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմում 

Ռուսաստանում նույնասեռականներին կպատժեն դաշնային մակարդակո՞վ

Ռուսաստան

Նովոսիբիրսկի շրջանի խորհրդարանը Ռուսաստանի Պետդումա է ներկայացրել մի օրինագիծ, որով առաջարկվում է տուգանել դաշնության տարածքում «անչափահասների շրջանում նույնասեռականության քարոզչություն» իրականացնող անձանց։ Ավելի վաղ՝ 2009-ին, Պետդուման մերժել էր ներկայացված նմանատիպ մի օրինագիծ, սակայն վերլուծաբանների կարծիքով՝ հարցի շուրջ ձևավորված նոր մթնոլորտում սիբիրյան պատգամավորների նախաձեռնությունը կարող է հաջողությամբ պսակվել, հաղորդում է BBC Russian-ը։

Նախօրեին Պետդումա ներկայացված նախագծով սիբիրյան պատգամավորներն առաջարկում են «նույնասեռականության քարոզչությունը» դիտել իբրև ադմինիստրատիվ իրավախախտում և որպես պատիժ սահմանել տուգանք, ընդ որում՝ մասնավոր անձանց պարագայում՝ 4000-5000 ռուբլի, պաշտոնյաների դեպքում՝ 40-50 հազար, իրավաբանական անձանց դեպքում՝ 400-500 հազար ռուբլի։

Հատկանշական է, որ օրինագծում սահմանված չէ, թե ինչ ասել է «նույնասեռականության քարոզչություն»։

2006-ին նմանատիպ օրինագծով հանդես էր եկել Պետդումայի պատգամավոր Ալեքսանդր Չուևը։ Նա առաջարկում էր սահմանել ոչ թե ադմինիստրատիվ, այլ՝ քրեական պատասխանատվություն, ընդ որում՝ նույնասեռականության քարոզչության համար ընդհանրապես, այլ ոչ միայն՝ անչափահասների շրջանում։ Այդ օրինագծով նախատեսվում էր հարաբերականորեն թեթև պատիժ՝ որոշակի մասնագիտական աշխատանք կատարելու արգելք (ուսուցչի, օրինակ)։

Հատկանշական է, որ նախօրեին ներկայացված օրինագծի նախաբանը բառացիորեն համընկնում է 5 տարի առաջ Չուևի կողմից ներկայացված ու Պետդումայի կողմից մերժված օրինագծի նախաբանի հետ։ Նշենք, որ 2009-ին Դուման Չուևի օրինագիծը մերժել էր հենց առաջին ընթերցմամբ։

«Քանի որ ինքնակամ նույնասեռականությունը հանցագործություն չի հանդիսանում, նույնասեռական հարաբերությունների հաստատմանն ուղղված գործողությունները ևս հանցագործություն չեն կարող համարվել»,- Չուևի ներկայացրած օրինագծի վերաբերյալ նման գնահատական էր տվել նախորդ գումարման Պետդումայի Իրավական հանձնաժողովը։

Նույնասեռականության քարոզչությունն արգելող օրենքներ են գործում Ռյազանում, Արխանգելսկում, Կոստրոմայում, իսկ վերջերս նման օրենք ընդունվեց նաև Սանկտ Պետերբուրգում, որը ուժի մեջ է մտել այսօր։

Հատկանշական է, որ Եվրախորհրդարանը 2011-ի դեկտեմբերի 14-ի և 2011-ի փետրվարի 11-ի բանաձևերով դատապարտել է այդ օրենքները։ Ի պատասխան Ռուսաստանի ԱԳՆ-ն հայտարարել էր, որ վերոնշյալ օրենքները չեն խախտում Ռուսաստանի ստանձնած միջազգային պարտավորությունները։

Հիշեցնենք, որ ընթացիկ տարվա մարտին ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հանձնաժողովի նիստի ժամանակ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի Մունը բոլոր պետություններին կոչ էր արել դադարեցնել նույնասեռականների, բիսեքսուալների և տրանսսեքսուալների նկատմամբ բռնությունների և խտրականության դրսևորումները՝ հայտարարելով, որ նույնասեռականների նկատմամբ խտրականությունը հարձակում է համամարդկային արժեքների ուղղությամբ։

Բան Կի Մունը հայտարարել էր, որ պետությունները պետք է պայքարեն սեռական կողմնորոշման պատճառով ի հայտ եկող խտրականության ու հանցագործությունների դեմ և հրաժարվեն ոչ ավանդական սեռական կողմնորոշման քրեականացման պրակտիկայից։

«Դուք՝ իբրև Մարդու իրավունքների հանձնաժողովի անդամներ, պետք է դիմակայեք այս երևույթներին։ Նույնասեռականներին, բիսեքսուալներին ու տրանսսեքսուալներին ես մի բան եմ ուզում ասել՝ դուք միայնակ չեք։ Խտրականության և բռնության դեմ ձեր պայքարը հանդիսանում է մեր ընդհանուր պայքարը։ Ցանկացած հարձակում ձեր վրա հարձակում է ՄԱԿ-ի համամարդկային արժեքների ուղղությամբ... Այսօր ես ձեզ հետ եմ... Ու ես բոլոր երկրներին ու ժողովուրդներին կոչ եմ անում հանդես գալ ձեր պաշտպանությամբ»,-ասել էր ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը։

Հատկանշական է, որ Ռուսաստանի մարդու իրավունքների պաշտպան Վլադիմիր Լուկինը Սանկտ Պետերբուրգում վերոնշյալ օրենքի ընդունումն իր զեկույցում տարօրինակ է անվանել ու փաստել, որ դրանով ոտնահարվում են մարդու իրավունքները: Պետերբուրգյան օրենքը խիստ քննադատության էր արժանացել նաև ԱՄՆ պետդեպի կողմից: Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը, անդրադառնալով խնդրին, մասնավորապես ասել էր. «Նույնասեռականների իրավունքները մարդու իրավունքներ են, մարդու իրավունքները՝ նույնասեռականների իրավունքներ»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնի են դարձել տնտեսագիտության Նոբելյան մրցանակի դափնեկիրները«Citroën»-ը պատրաստվում է վերադարձնել լեգենդար 2CV-ն՝ էլեկտրական շարժիչովԲաքվում լարվածությունն աճում է դպրոցներում հիջաբ կրելու սահմանափակումների պատճառովԹուրքիան իրադարձություններին չի նայում էթնիկ կամ կրոնական տեսանկյունից. ԷրդողանԳալշոյան փողոցում հետիոտնի անվտանգ անցումն ապահովելու նպատակով կկազմակերպվի հետիոտնային անցումՉինական մեքենաները Նորվեգիայում զորավարժությունների ժամանակ գրանցել են զինվորների տեղաշարժերն ու գաղտնի կոդերըԵՄ-ն աշխատում է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների հաջորդ փաթեթի վրաԸնթանում են Ադրբեջանի և ԱՄԷ-ի մասնակցությամբ թռիչքա-մարտավարական զորավարժություններըՉինաստանը դատապարտել է հութիների հարձակումներն Էր Ռիադի օդանավակայանի վրաԼատվիան վստահ է, որ Ռուսաստանն ի վիճակի չէ մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ինՀայաստանը դարձել է Ռուսաստան շոկոլադ մատակարարող տասը խոշորագույն երկրներից մեկըՆԱՏՕ-ն դեռևս որևէ փոփոխություն չի արձանագրել Ուկրաինայի համար ԱՄՆ-ից զենքի գնման մեխանիզմումՀոսանքանջատումներ կլինեն Երևանի և մարզերի որոշ հասցեներումՀայաստանը վերահաստատել է աջակցությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի մանդատի ամրապնդմանն ուղղված ջանքերինՀռոմի պապը երեքշաբթի օրը կգնա հիվանդանոց՝ թոքերի վիրահատության համարՌուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հույս է հայտնել Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի արագ կարգավորման հարցումԳերմանիան «Տորնադո» ինքնաթիռներ կուղարկի ՆԱՏՕ-ի միջուկային զսպման զորավարժություններինԷստոնիան մինչև 2035 թվականը քառապատկելու է զինվորական ծառայության զորակոչվող կանանց թիվըՀայաստանն ու Լեհաստանը կխորացնեն համագործակցությունը բարձր տեխնոլոգիաների ոլորտումՀարսը թունավորել է ամուսնուն և նրա ծնողներին հարսանիքից երկու օր անցՎեց երկիր համաձայնագիր է ստորագրել CASCA+ տրանսպորտային միջանցքի զարգացման վերաբերյալ«Դուխով տրյապկաները» խինդ ու ուրախություն են անում՝ իբր ամեն ինչ լավ է․ Խաչիկ ՄանուկյանԲելառուսում մեկնարկել են ՀԱՊԿ-ի «Անխախտ եղբայրություն-2026» և «Արգելք-2026» զորավարժություններըԱլավերդիում հրշեջ-փրկարարները մեծ դժվարությամբ Դեբեդ գետից դուրս են բերել կնոջ մարմինՊՆ․ Կեղծ օգտահաշիվների հետևում երկար թաքնվել չի հաջողվելու․ ձեր ականջները երևում ենՔաղաքապետարանի պաշտոնյան 14,5 մլն դրամի վնաս է տվել պետությանը․ Լավրովը՝ Զելենսկու մասինԷն որ Նիկոլը բոլորի քթներից հատ-հատ բերելու է, չեմ կասկածում․ էնպիսի մի հայտարարություն արեց՝ ապշեցիՀՀ իշխանությունը սահմանադրությունը փոփոխում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով․ Ֆրանսիայի ԱԺ պատգամավորՊրահայի ամրոցը. Եվրոպայի պատմության կենդանի էջըԱրման Դիլանյանն ավարտում է ՍԴ նախագահի պաշտոնավարման վեցամյա ժամկետըՄտքեր են փոխանակվել Մերձավոր Արևելքում և Հարավային Կովկասում զարգացումների շուրջԱրդարադատության նախարարը Փաշինյանին է ներկայացրել բռնագանձված ակտիվների կառավարման հայեցակարգը284 մլն դոլարի վարկ՝ արցախցիների բնակարանների համար. Հունգարիան փակում է զենքի տարանցումը ՈւկրաինաՉիվա և Դովեղ գյուղերը կունենան ժամանակակից պայմաններով նորակառույց դպրոցներ44-օրյա պատերազմի առաջին օրերին Սասուն Միքայելյանը վիրավորվել էր ադրբեջանցու կրակոցից, ինչից «շոու» էր սարքել. Ղազարյան«Արմավիր» ՔԿՀ-ում հերթական անօդաչու թռչող սարքերն են հայտնաբերվել և առգրավվելԹրամփը դժգոհ է Զելենսկուց, Լիտվան կարող է միջուկային թիրախ դառնալ«ՀՀ իշխանությունները Սահմանադրությունը փոփոխում են Ադրբեջանի և Թուրքիայի պահանջով»․ Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցության ղեկավարը հանդիպել է Իշխան Սաղաթելյանի հետԱղջիկը 8 ժամ անց արթնացել է դագաղում․ Հորմուզի մոտ նավաստիներ են անհետ կորելԼեգենդար «Որոգայթը» վերադառնում է՝ «Նոր սկիզբ»․ նոր պատմություն, նոր մասշտաբ, նոր խաղի կանոններՕձուն համայնքին կվերադարձվի մանկապարտեզի նախկին շենքն ու հողատարածքըՈւլե Մադիսը ստանձնել է Էստոնիայի նախագահի պաշտոնըCOP17-ի շրջանակում հոկտեմբերի 15-ին և 16-ին Երևանում երթևեկության սահմանափակումներ կգործենԼավրովն ասել է, որ Զելենսկին արժանի չէ մարտի դաշտում հանգստիՎրաստանը մեղադրել է ԵՄ-ին Ֆրանսիայում բողոքի ցույցերի ճնշումը թաքցնելու մեջԼավրովը հույս ունի, որ Պարսից ծոցի անվտանգության շուրջ երկխոսություն կսկսվիՇաքիի դեպքից 15 օր անց ԱԺ հանձնաժողովը դեռ պատրաստվում է հրավիրել ուժային կառույցներինՊեսկով. Կիևը չի ցանկանում ընտրություններ անցկացնել, սա բացարձակապես ակնհայտ է«Եթե չդիմադրեի, ողջ չէինք մնա». Անի Ավետիսյանը՝ Շաքիի զինված միջադեպի մանրամասների մասինՏարադրամի փոխարժեքներն այսօր՝ հոկտեմբերի 12-ին
Ամենադիտված