Տեղաբաշխվել են 1 մլրդ դրամ ծավալով պարտատոմսեր
Տնտեսություն
Մարտի 29-ին տեղի է ունեցել 6 շաբաթ մարման ժամկետով պետական (գանձապետական) կարճաժամկետ AMGT06105124 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 մլրդ դրամ է, իսկ պահանջարկը՝ 1 մլրդ 545 մլն դրամ, որից մրցակցային՝ 1 մլրդ 525 մլն դրամ, իսկ ոչ մրցակցայինը՝ 20 մլն դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 մլրդ դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 990 808 672 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 7.9514 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը՝ 8.1300 տոկոս:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում