Կրասնոյարսկի բնակելի շենքերից մեկի վերելակում բնակիչը 500 ադամանդով փաթեթ է հայտնաբերել
Ռուսաստան
Կրասնոյարսկի մարզի Երկաթուղայինների շրջանի բնակելի շենքերից մեկի վերելակում բնակիչներից մեկը գտել է փաթեթ, որում եղել է ադամանդե մոտ 500 քար։ Այս մասին հաղորդում է Itar-Tass–ը՝ հղում անելով Կրասնոյարսկի մարզի ոստիկանության մամլո խոսնակ Դենիս Գոլովինկինին։
Քարերի փաթեթը գտնողը դրանց թանկարժեքությունը ստուգելու համար դիմել է իր ծանոթ ոսկերիչին, որը ստուգելուց հետո հաստատել է այդ քարերի ադամանդ լինելու փաստը։
Ոստիկանությունը հայտնաբերված ադամանդները ուղարկել է փորձագիտական ստուգման։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ