ԿԲ նախագահի այցը Բեյրութ
Տնտեսություն
Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանի գլխավորած պատվիրակությունը մարտի 29-31-ը այցելելու է Բեյրութ, որտեղ մասնակցելու է «Հայաստանի բանկային հատվածի նոր իրականություն» խորագիրը կրող հայ-լիբանանյան կլոր սեղանին: Այս մասին ասված է ՀՀ ԿԲ պաշտոնական կայքում զետեղված հաղորդագրության մեջ։
Կլոր սեղանի ընթացքում, որին մասնակցելու են ՀՀ Նախագահի հատուկ հանձնարարություններով դեսպան Լևոն Սարգսյանը, Լիբանանում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Աշոտ Քոչարյանը, Հայաստանի առևտրային բանկերի ղեկավարները, Լիբանանի բանկային և գործարար շրջանակների ներկայացուցիչները, քննարկվելու են «Հայաստանի ֆինանսական համակարգը՝ ընդլայնում, կայունություն» և «Հայաստանի բանկային համակարգը՝ զարգացումներ և միտումներ» թեմաները:
Այցի շրջանակում Արթուր Ջավադյանը հանդիպումներ է ունենալու Լիբանանի կենտրոնական բանկի նախագահ Ռիադ Սալամեի և Լիբանանի բանկերի ասոցիացիայի նախագահ Ջոզեֆ Թորբիի հետ, ինչպես նաև լիբանանյան մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ:


















































Ամենադիտված
Կորուստ՝ Ալլա Լևոնյանի ընտանիքում