ԽՍՀՄ նախկին բարձրաստիճան պաշտոնյային մահացած են գտել սեփական բնակարանում
Ռուսաստան
Խորհրդային արտաքին հետախուզության նախկին ղեկավար Լեոնիդ Շեբարշինը հայտնաբերվել է Մոսկվայի իր բնակարանում՝ գլխի հատվածում հրազենային վնասվածքով։ Նրա դիակից ոչ հեռու ընկած է եղել իրեն պատկանող անվանական զենքը և նրա թողած գրությունը։ «Խորհրդային արտաքին հետախուզության նախկին պետ Լեոնիդ Շեբարշինը, նախնական տվյալներով, ինքնասպանություն է գործել»,– РИА Новости–ի թղթակցին է հայտնել ՌԴ Քննչական կոմիտեի ներկայացուցիչ Վլադիմիր Մարկինը։
Գրության բովանդակությունը Քննչական մարմինը ժամանակավորապես չի մեկնաբանում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ