ԱՄՆ–ը անհանգստացած է Ռուսաստանում իր դեսպանի անվտանգության առումով
ԱՄՆ
ԱՄՆ իշխանությունները Ռուսաստանի արտաքին գերատեսչությանը բողոքի նոտա են ուղարկել, կապված Ռուսաստանում ԱՄՆ դեսպան Մայքլ Մակֆոլի դեմ հարձակումներ գործելու հետ։ Այս մասին հաղորդում է ամերիկյան լրատվամիջոցները՝ վկայակոչելով ԱՄՆ–ի կառավարության ներկայացուցիչներին։
Ավելի ուշ ԱՄՆ Պետդեպարտամենտի խոսնակ Վիկտորիա Նուլանդը հայտարարել է, որ Վաշինգտոնը մտահոգված է Մակֆոլի անվտանգությամբ, ինչի առնչությամբ դիմել է Ռուսաստանի իշխանություններին։
«Մենք դեսպանի անվտանգության վերաբերյալ մեր մտահոգությունները հայտնել ենք նույնիսկ Ռուսաստանի իշխանություններին», – ասել է Նուլանդը։
Մի քանի օր առաջ Մակֆոլը քննադատել էր НТВ հեռուստաալիքի լրագրողների կողմից կատարվող ոտնձգությունները, և իր կասկածը հայտնել պետական հեռուստատեսության անձնակազմը տեղեկություններ ստանալու հետևում է իր տեղաշարժերին։
Դեսպանն այս մասին գրել է այն բանից հետո, երբ մարտի 29-ին НТВ հեռուստատեսության լրագրողները շրջափակել են նրան և հարցեր ուղղել «Մարդու իրավունքների համար» շարժման գրասենյակից դուրս գալու պահին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)