Կրասնոդարում բողոքի ակցիա են անցկացրել Pussy Riot–ի դեմ
Ռուսաստան
Կրասնոդարում բողոքի ակցիա են անցկացրել Pussy Riot խմբի կազմակերպած «պանկ–աղոթքի» դեմ։ «Православный союз» միջռեգիոնալ հասարակական կազմակերպության ղեկավար Ռոման Պլյուտան հայտարարել է, որ այդ ակցիան կուբանցիների պատասխանն է Pussy Riot կանացի պանկ–խմբի «պանկ–աղոթքին»։
Интерфакс–ի հետ զրույցում նա նշել է, որ Կրասնոդարի բնակիչների ակցիան ուղղված է «բարոյակրոնական արժեքների վերածնման աջակցմանը»։
Պլյուտայի խոսքերով՝ նախապես ցույցին պետք է մասնակցեր 4.9 հազար մարդ, սակայն ՌԴ ոստիկանության տվյալներով՝ միջոցառմանը մասնակցել է ավելի քան 10 հազար մարդ։
Հիշեցնենք, որ Pussy Riot կանացի պանկ–խմբի անդամների նկատմամբ քրեական գործ է հարուցվել Մոսկվայի եկեղեցիներից մեկում «Богородица, Путина прогони» անվանմամբ «պանկ–աղոթք» անցկացնելու համար։ Այդ գործով ձերբակալվել է երեք ակտիվիստ, որոնք իրենց մեղավոր չեն ճանաչել։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)