Դատախազությունը պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել Վիկտոր Բուտին
ԱՄՆ
Նյու Յորքի դատախազությունը դատարանին պահանջել է ցմահ ազատազրկման դատապարտել ռուս գործարար Վիկտոր Բուտին, հաղորդում է «Ռիա նովոստի»–ն։
ԱՄՆ-ի իշխանությունները Բուտին մեղադրում են զենքի առևտրով զբաղվելու, ԱՄՆ–ի քաղաքացիների սպանելու և օտարերկրյա ահաբեկչական խմբավորումների հետ համագործակցելու մեջ։ Բուտը դատախազության մեղադրանքները հերքում է։
2011–ի նոյեմբերին դատարանը Բուտին մեղավոր ճանաչեց դատախազության առաջ քաշած բոլոր մեղադրանքներով։ Բուտի դատավճիռը հավանաբար կհրապարակվի ապրիլի 5–ին։
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Բուտին սպառնում է 25 տարվա ազատազրկումից մինչև ցմահ ազատազրկում։


















































Ամենադիտված
Գագիկ Ծառուկյանից կբռնագանձվի 75 անշարժ գույք, 42 ավտոմեքենա, 105 միլիարդ 865 միլիոն 865 հազար դրամ