29 մարդ է զոհվել Տյումենում տեղի ունեցած ավիավթարից
Ռուսաստան
Տյումենի մոտակայքում տեղի ունեցած ավիավթարի հետևանքով զոհվել է 29 մարդ, 14–ը՝ վիրավորվել, հաղորդում է Itar-Tass–ը։
«Դեպքի վայրից արտակարգ իրավիճակների ուղղաթիռը տարհանել է 14 տուժած ուղևորներին։ Վթարի վայրից 29 մարդու մարմին է հայտնաբերվել», – հաղորդել են Տյումենի մարզի արտակարգ իրավիճակների մամլո ծառայությունից։
Ինքնաթիռում եղել են 43 ուղևորներ։
UTair ավիաընկերությանը պատկանող АТR-72 ինքնաթիռը Տյումենի ժամանակով 07:50 թռիչք է իրականացրել դեպի Սուրգուտ։ Մոսկվայի ժամանակով 05:50 ինքնաթիռը վթարի է ենթարկվել Տյումենի «Ռոշինո» օդանավակայանից թռիչք իրականացնելուց քիչ անց։ Օդանավը վթարի է ենթարկվել Տյումենից 45 կմ հեռավորության վրա գտնվող Գորկի գյուղական շրջանում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)