Դատական դեպարտամենտն առաջարկել է Վիկտոր Բուտին դատապարտել 30 տարվա ազատազրկման
ԱՄՆ
ԱՄՆ դատական դեպարտամենտը դատավոր Շիրա Շեինդլին առաջարկել է ռուս գործարար Վիկտոր Բուտին 30 տարվա ազատազրկման դատապարտել։ Այս մասին հաղորդում է Ռիա նովոստին՝ վկայակոչելով Բուտի փաստաբան Ալբերտ Դայանին։
Ինչպես հայտնել է Դայանը, Բուտը հրաժարվել է հանդիպել դատական դեպարատամենտի աշխատակիցների նախքան առաջարկությունը։
Մարտ 30–ին Նյու Յորքի դատախազությունը Բուտին ցմահ դատապարտելու դիմում էր ներկայացրել։ Միևնույն ժամանակ ռուս գործարարի փաստաբանը դատարանին պահանջել էր չեղյալ համարել դատախազության նման պահանջը։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)